ազատագրյալները։ Այնտեղ էր մերթ ընդ մերթ չինում և Լենինը։ Նայելով այդ հեգնական աչքերով, համեստ դեմքով մարդուն, ո՞վ կարող էր ասել, թե մի տասը տարուց հետո նա է լինելու աշխարհի մի վեցերորդական մասի հիմնիվեր հեղաշրջողը և համայն մարդկության ապագա ճակատագրի կերտողը, ևմանավանդ ո՞ր հայր կարող էր գուշակել, թե այդ մարդու կամքն ու գաղափարն են լինելու Կովկասի աշխատավոր ժողովոլրդների փրկության և ազատագրման խարիսխը։
Մարդիկ գաւիս էին, նստում միշտ միևնույն որոշ տեղում, պահանջում էին մի-մի բաժակ կաթով սուրճ կամ մի գավաթ գարեջուր և ժամերով վիճաբանում։ Նրանք միշտ հուզված էին, միշտ ներվային, բայց ոչ ոքի դեմքի վրա չէր երևում պարտվածի հուսահատությունը։ Ի՞նչ էին խոսում— չգիտեի, և իհարկե, չէի կարող գիտենալ, բայց պարզ էր, թե ինչն է նրանց մտքերի կենտրոնական առանցքը... Պարզ էր նաև յուրաքանչյուրի նյութական կարիքը։ Եվ ամենքն իրենց նեղ օրերը կրում էին ռուս հեղափոխականին հատուկ պարզությամբ և հումորով։ Ապշեցուցիչ էր այդ մարդկանց կամքի զորությունը։
Մեծամասնությունը ռուս ուսանողներ էին։ Նրանք կենում էին Mouffetar անունով մի աննշան փողոցում։ Ծայրեիծայր ռուս լեզուն էր տիրում այդ փողոցի վրա, և ամեն անգամ այնտեղից անցնելիս ինձ թվում էր, թե Ռոսիայի մի որևէ քաղաքումն եմ գտնվում...
Մի պահ նրանք հրավառվեցին սովորականից ավելի։ Ի՞նչ էր պատահել, ի՞նչ նոր ալեկոծում։ Ոչինչ. դատարկ բան։ Տարական կառավարությունը մի միլիարդ ֆրանկի փոխառություն էր խնդրել Ֆրանսիայից։ Չգիտեմ թվով դա քանիերորդ դեպքն էր, բայց վաղուց արդեն դարձել էր սովորական։ Եվ ֆրանսիական բուրժուազիան միշտ հաճույքով էր պարպել իր քսակը։ Ինչու՞ չէ։ Չէ որ նրա շայլոկյան պայմանները միշտ ընդունվում էին առանց սակարկության։ Այս անգամ փոխառությունը Նիկոլայ երկրորդին հարկավոր էր գլխավորապես հեղափոխական շարժումները մի անգամ առ միշտ Ռուսիայում խեղդելու համար։ Այսպես էին կարծում հեղափոխականները և այո էր, որ ալեկոծել էր նրանց