բարձրացրեց ու դրեց կառքի մեջ, ավաղ, երկրորդ ոտք մնաց գետնի վրա և ոչ մի կերպ չկամեցավ բարձրանալ վեր։ Պետք է այն էլ ասել, որ այդ կամակոր ոտը երկու անգամ ավեքի հաստ էր, քան մյուսը — չգիտեմ դա ինչ հիվանդություն էր։ Իհարկե, ես օգնում էի կեսը ներս և կեսը դուրս մնացած վիթխարիին, բայց ապարդյուն։ Կառապանն ապշած նայում էր վարից վեր։ Ես դիմեցի նրա օգնությանը։ Բարի մարդը վար իջավ, օգնեց, և մենք վերջապես կարողացանք հարյուր հիսուն կիլոն խռթել կառքի մեջ, կաֆեի առջև խմբված ըսպասավորների քրքիջների ուղեկցությամբ։
Չնայելով այս և նման դեպքերի անախորժությանը, Թամամշյանը երբեք չէր շփոթվում կամ վշտանում։ Զարմանալի զվարճախոս էր և միշտ կրկնում էր.
— Խեղճ իմ բարեկամներ, որ դիակս պիտի ձեր ուսերի վրա դուրս բերեք տնից։ Անշուշտ դուք պիտի անիծեք ինձ։
Երբ նա անցնում էր փողոցով, ամենքը կանգնում էին և զարմացած նայում։ Մի անգամ երբ ես նրա հետ անցնում էի փողոցով, ամենայն սառնասրտությամբ իր գլխարկը վերցրեց և աջ ու ձախ նայելով ասաց.
— Տիկիններ և պարոններ, ինձ տեսնելն արժե երկուսու։
Նա գիտեր, որ հումորը ֆրանսիացու ամենասիրելի անուշեղենն է։ Ամենքը բարեսրտաբար ծիծաղեցին և ամենից ավելի ինքը։ Հոգեբան էր. գիտեր, որ ուրիշների ծաղրի դեմ պաշտպանվելու ամենալավ միջոցը ինքն իրան ծաղրելն է։ Աշխատիր ամենից առաջ ինքդ ծիծաղել քեզ վքա և ուրիշներին զինաթափ կանես։
Չնայելով իր ծանրությանը, այդ մարդը չէր ծոզանում ժամերով շրջել Սենայի ափերում, կանգ առնելով յուրաքանչյուր բուկինիստի առջև։ Նա մի բացառիկ բիբլիոման էր։ Նա իր եկամտի մեծ մասը ծախսում է գրքերի վրա։ Թիֆլիսում նա ուներ մի հարուստ գրադարան, որի հավասարը հազիվ թե ունենար մի ուրիշն ամբողջ Կովկասում։
Այս անգամ գիշերային փոքրիկ կաֆեում մենք հանդիպեցինք մի խումբ ռուս արվեստագետների։ Այսօր նրանցից հիշում եմ միայն համբավավոր արձանագործ Սուդրինինին, որ հաջողել էր Փարիզի մեջ ևս անուն վաստակեր