Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/375

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

— Թե դուք սիրահրվել եք, այդ երևում է, բայց նա' էլ սիրում է ձեզ։

— Տո, ի՞նչ եք ասում, ես տուտո՞ւց եմ, որ ինքս սիրեմ առանց սիրվելու։

— Հիմա այդ կինը ո՞րտեղ է։

— Գնացել է Նիցցա։ Ե՛ս տարա նրան ինքը խնդրեց ուղեկցել, ես էլ գնացի հետը։

— Հապա դուք ինչո՞ւ վերադարձել եք, իսկ նա մնացել է այնտեղ։

— Որովհետև այդպես վճռեցինք անել, երկու շաբաթ միասին մնալուց հետո։ Մարդուց հեռագիր ստացավ, որ արդեն ճանապարհ է ընկել Պետերբուգից, անհարմար էր, որ ես մնայի Նիցցայում։

— Ձեր ծախքո՞վ տարաք նրան Նիցցա։

— Այո՛։ Ինքը չէր ուզում, որ փող ծախսեմ, ես խնդրեցի, աղաչեցի, մի կերպ համաձայնվեց։

— Սոմիկո, ճշմարիտն ասեք, այդ կինը ձեզնից փողվերցրե՞լ է ձեռապարտ։

— Տո, ի՞նչ եք ասում, ինչ ձեռապարտ, ասում եմ քեզ միլիոնատերի աղջիկ է, Վարշավայում երկու մեծ տներ ունի, որ իբրև օժիտ հորից է ստացել։ Միայն ամուսնու ուշանալու պատճառով փողը մի քիչ պակասել էր։ Ես ինքս համոզեցի, որ դոնե մի հինդ հարյուր ֆրանկ վերցնի ինչպես պարտք։

— Եվ վերցրե՞ց։

— Ո՛չ բարկացավ, վիրավորվեց բայց ես թաքուն ցի նրա բարձի տակ և դուրս եկա։ Հիմա խիղճս ինձ տանջում է, որ մի հազարանոց չդրեցի։ Ոայց վաղն էլի մի հինդ հար* յուր կամ հազար ֆրանկ պիտի փոխադրեմ հեռագրով։ — Սոմիկո, մի՛ փոխադրեք, բավական է որքան տվել եք% — Ինչո՞ւ։ — Հենց այնպես, ով դիտե ինչ է, ով է այդ կինը։ — Տո, ինչ թերահավատ մարդ եք,— բարկացավ Սո- միկոն— ահա թե ով է, ինչ է․․․

Այս ասելով նա ծոցի գրպանից դուրս բերեց մի շքեղ այցետոմս ոսկեզօծ կողերով և տվեց ինձ։

Բարոնեսսա Իրինա Սիգիզ մունդովնա Մեր լենս, ծնքալ