Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/386

Այս էջը սրբագրված է

երկիրը դարձել է ֆրանկո-ավստրիական և, ավելի սաղ, ֆրանկսպրուսական պատերազմների թատերաբեմը։ Վերջապես, 1803 թվականին, Նապսլեոն աոաջինի կամքով և Վիեննայի դաշնագրությամը Հելվեցյան միասնական հանրապետությունը դարձել է ֆեդերալ հանրապետություն։

Այժմյան Զվիցերիան ունի 22 կանտոն։ Ամեն մի կանոն իր ներքին գործերի վերաբերմամբ անկախ է և ունի տեղական աոանձին կառավարության։ Երկրի կենտրոնական, այսինքն՝ ֆեդերալ վարչության տեղը Բեռնն է, Զվիցերիայի մայրաքաղաքը։ Գործադիր իշխանությունը ֆեդերալ խորհուրդն է, որի նախագահը միաժամանակ և ֆեդերացիայի նախագահն է։ Օրենսդրական մարմինը բաղկացած է երկու խորհուրդներից՝ ազգային և պետական։

Երկիրր բաղկացած է երեք մասերից — ֆրանսիական, գերմանական և իտալական։ Լեզվի պատճառով մեզ համար, իհարկե, գերադասելի էր ֆրանսիական Զվիցերիան։

Երկու օր փնտրելուց հետո գտանք մեր ցանկության և միջոցներին համապատասխան մի պանսիոն Լոգանի շրջակա լեռնային դաշտավայրում, ծռվի մակերեսից 900—1000 մետր բարձրության վրա։

Պանսիոնն անշուք էր, բայց մաքուր և էժան, հինգ հոգու համար երեք ընդարձակ և լուսավոր սենյակներ, ուտելիքով հանդերձ, օրական 20 ֆրանկ (8 ռուբլի ոսկով)։ Առավոտյան մեզ տալիս էին սերով սուրճ, սպիտակ հաց, պանիր, կարագ կամ ձու, մեղր կամ մուրաբա, իսկ կաթ որքան ցանկանայինք։ Կեսօրվա նախաճաշը բաղկացած էր երկու տեսակ կերակրից, մեկը միս, մյուսը բանջարեղեն և դարձյալ սուրճ, իսկ ճաշն իրիկնադեմին հինգ տեսակից՝ ապուր, միս, ձուկ, րանջարեդեն, անուշեղեն կամ միրգ։

Պանսիոնի տերը մի գյուղական ընտանիք էր—մարդ ու կին և երկու դեռահաս աղջիկներ։ Կինը, չնայելով իր կոշտ ու կոպիտ արտաքինին, վերին աստիճանի հեզ և սակավախոս մի էակ էր միշտ սիրալիր ժպիտն երեսին։ Մարդը, ընդհակառակը, բավական տաշված ու հզկված արտաքինով, բայց բնավորությամբ կոպիտ, բծախնդիր և, ըստ երևույթին, կռվասեր մեկն էր։ Հենց առաջին օրերը նա ցուցադրեց իր