Հետևյալ օրը նա ասաց.
— Գրտեք, պարոն, ձեր շնորհիվ ես գիշերը լուսացրի անքուն։
— Բայց, օրիորդ...
— Այո, ձեր շնորհիվ։ Ես ձեր գործերը կարդացի միանգամից, անընդհատ։ Կարծում եմ, դրանից ավելի մեծ կոմպլիմենտ չի կարելի անել մի հեղինակի։
— Խորապես զգացված եմ, օրիո՛րդ,— ասացի ես, իրավ զգացված։— Ձեր կարծիքն ինձ համար շատ թանկ է։
— Գիտեք, ես առանձնապես հավաներ ի «Արտիստ»-ը։ Շատ համակրելի է ձեր Լևոնը։
Հետևյալ օրն օրիորդը դարձավ ինձ.
— Ես մի խնդիր ունեմ ձեզնից։
— Հրամայեցե՛ք, օրիո՛րդ։
— Թույլ տվեք ձեր պատկերը նկարել յուղաներկով։ Ես վաղուց էի ուզում խնդրել ձեզ այդ մասին։ Ուրեմն համաձա՞յն եք,— շտապեց ավելացնել օրիորդը, օգտվելով իմ լռությունից։
Անշուշտ նա զգաց, որ ես ուրախ եմ իր առաջարկությանը։ Բայց ինձ համար հետաքրքրականն այնքան նրա գործը չէր, որքան անձնավորությունը։ Ես ուրախ էի, որ առիթ պիտի ոճնենամ մի քանի օր ժամերով լսելու նրա մելոդիկ ձայնը։ Բացի դրանից, ինչո՞ւ թաքցնել, իմ մեջ շոյված էր տղամարդու անխուսափելի փափագը` դուր գալ կնոջը։ Մի փափագ, որից զերծ չէ ոչ մի մահկանացու և ոչ մի հասակում, որքան ևս փարիսեցիները հակառակը պնդեն...
— Ո՞րտեղ եք մտադիր աշխատելու, օրիորդ,— հարցրի ես։
— Իմ սենյակում, իհարկե, եթե բարեհաճեք նեղություն կրել բարձրանալու։ Դուրսը, պարտիզում կամ ագարակում անցորդները ինձ խանգարում են աշխատելու, մանավանդ երեխաները, նրանք միշտ շրջապատում են ինձ, երբ ես նկարում եմ։
Հետևյալ օրը որոշված ժամին գնացի նրա սենյակը, որ մի հարկով բարձր էր իմնից։ Նա արդեն ամեն ինչ պատրաստել էր և վրձինը ձեռին ինձ էր սպասում։ Հակառակ իմ