առաջին իսկ օրից դուք ինձ հավատ ներշնչեցիք, իսկ երբ կարդացի ձեր «Արտիստ»-ը, մտածեցի` ահա մեկը, որի հետ կարող եմ խոսել պարզ, համարձակ և անկեղծ։ Բացի այդ, պարոն, դուք օտարազգի եք, ես համոզված եմ, որ իմ խոստո- վանությունը չեք տարածիլ այստեղ, կտանեք ձեզ հետ ձեր հե¬ ռավոր հայրենիքը։ Գիտեք, պարոն, ես լսել ու կարդացել եմ, որ օտարազդիներն այն գաղափարն ունեն ֆրանսիացի կնոջ մասին, թե նա գործնական է, մինչև անգամ շահամոլ, թե նա սիրում է միայն հարստությունը, դիրքը, տիտղոսը, թե նրա համար մի գեղեցիկ վիլլա Դովիլում կամ Նիցցայում ավելի մեծ արժեք ունի, քան մարդը, նրա հոգին, նրա խելքը, սիրտը, սերը։ Չգիտեմ, գուցե Փարիզի կանայք այդպես են, բայց մենք գավառացիներս դեռ ապրում ենք ռոմանտիկ երագներով։ Լավ է այս թե վատ, չեմ ուզում այդ մասին մտածել, բայց դրա հակառակը խորթ է իմ հոգուն, իմ ձգտումներին, իմ ճաշակին։ Պարոն, ահա երեք տարի է, որ ինձ հետամուտ է մի հարուստ ֆաբրիկանտ, որի ինքնահավան կերպարանքն ինձ ուղղակի նողկանք է ներշնչում։ Հայրս ինձ շարունակ համոզում է, որ ես համաձայնվեմ այդ մարդու հետ ամուսնանալ։ Նա մինչև անգամ սպառնում է զրկել ինձ իմ օժիտից և դուրս վռնդել իր տնից, եթե չհամաձայնվեմ։ Իհարկե, ես մաքառում եմ նրա դեմ, բայց խոստովանվում եմ, հոգնել եմ, շատ եմ հոգնել, ուժերս դավաճանում են ինձ։ Այժմ ես սարսափով եմ մտաբերում, որ շուտով պիտի վերադառնամ Լիոն։ Չգիտեմ ինչ պիտի պատահի ինձ...
Արտասանելով վերջին խոսքերը, Ժաննետը վրձինը ձեռից բաց թողեց, վազեց դեպի իր անկողնակալը, որ դրված էր սենյակի խորքում, գլուխը դրեց բարձի վրա և հեկեկաց...
Մի պահ ես մնացի լուռ և անշարժ։ Չգիտեի ինչ անել կամ ինչ ասել, ինչ խոսքով հանգստացնել հուզված աղջկան։ Որքան անակնկալ, նույնքան և թանկ էր ինձ համար նրա խոստովանությունը։ Համակրանք, կարեկցություն, սեր դեպի նա, ատելություն դեպի ծերունին, ամեն ինչ խառնվել ու շփոթվել էր իմ հոգու մեջ։ Մի բան պարզ և աներկբայելի էր ինձ համար—օրիորդի անկեղծությունը։ Չկար նրա խոստովանության մեջ կոկետության կամ ցուցականության ոչ մի