Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/466

Այս էջը սրբագրված է

հանջում էին, որ նա իր գրքերից մի֊մի օրինակ նվիրե, կանխապես, իհարկե, նրանց ճակատին գրելով «նվեր այսինչին հեղինակից»։ Այդ մարդիկ, որոնց մեջ կային և ունևորներ, ասում էին, որ գրքերը վերցնում էին իբրև հիշատակ «Հայոց ազգի ամենաառաջին վիպասանից», պարծենալու համար, և կարծում էին, որ դրանով մեծ հաճույք են պատճառում հեղինակին։ Այցելուների թվում երբեմն ես պատահում էի մի զառամյալ ծերունու, որ տնքտնքալով ամեն կիրակի առավոտյան սանդուղքով բարձրանում էր վեր։ — Հակովբ, բարով,— ասում էր նա ընտանեբար ներս մտնելով և ընկղմվելով աթոռի, երբեմն էլ տանտիրոջ բազկաթոռի վրա։ Դա Հակովբ վարժապետ Բելախյանցն էր, Րաֆֆիի նախկին ուսուցիչը։ Նա գալիս էր «յուր Հակովբի առողջությունը հարցնելու»։ Աշակերտ Հակովբը վարժապետ Հակովբին որդիական երախտագիտությամբ էր ընդունում, ամեն անգամ նրա ձեռքի ափի մեջ սեղմելով մի-մի թղթադրամ... Րաֆֆիի երկրպագուների մի խումբ աշխատում էր կատարել վիպասանի քսանուհինգամյա հոբելյանը։ Այս հանգմանքը մի նոր անհանգստություն էր պատճառել վիպասանի թշնամիներին, որոնք ամեն ջանք գործ էին դնում հոբելյանը խանգարելու։ Նրանց ցանկությունը կատարվեց, թեև նրանցից անկախ պատճառներով... Հորեքյանը խափանվեց, բայց այն երկու-երեք հազար ռուբլիները, որ հայ հասարակությունը սիրով և ցանկությամբ նվիրեց Րաֆֆիին, մնացին մշտական փուշ վիպասանի թշնամիների աչքում։ Սև նախանձը բորբոքվել էր մարդկանց սրտերում, և նրրանք չգիտեին ինչ անեին Pաֆֆիին վնասելու ոչ միայն բարոյապես, տյլև նյութապես։ Այսպես է կազմված հայի բնավորությունը, և չգիտեմ ինչ գերբնական ուժ կարող է մաքրել նրա հոգին նախանձի կապանքներից։ Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականականփերեզակ», որ կարծես հայ հասարակության քսակի համար ստեղծվել էր իբրև մի երկնային պատիժ։