համար առաջարկված նոր խմբագիրը չհաստատվեց։ Այդ լրագրի գոյությունը ենթարկվեց ճակատագրի հաճույքին, մինչև որ Արծրունին վերադարձավ արտասահմանից և նորից յուր ձեռքն առավ նրա ղեկը։
Այդ ժամանակ Րաֆֆիի մեջ կրկին միտք հղացավ մի ամսագիր հրատարաւկելու։ Սակայն շուտով նա այդ միտքը բոլորովին թողեց, սկսեց «Կայծեր»֊ի երկրորդ հատորի մասին մտածել։ Միևնույն ժամանակ նրա գլխում հղացավ «Սամվել»-ի գաղափարը, որը ներշնչում էր նրան հայոց դպրոցների փակման խնդիրը։ Նա ասում էր, թե պատմական անցյալի և ժամանակակից դեպքերի մեջ կա մի զարմանալի նմանություն։
— «Սամվել»-ի կարդացողը կմտածի և անշուշտ կգտնի այդ նմանությունը, այն ժամանակ իմ գաղափարը հասկանալի կլինի նրան։ Ես պատմական վեպը պատմական փաստերի համար չեմ գրում, այլ ինձ գրավող ժամանակակից շարժման համար։
Անցան ամիսներ, և վիպասանը դեռ չէր սկսել գրել «Սամվել»-ը։ Առայժմ նա ուսումնասիրում էր իր ապագա վեպի գլժավոր հերոսին, կարդալով պատմական գրքեր։ Նրա ուշ ու միտքը զբաղված էին այդ հերոսով։ Նա շարունակ նրա մասին էր խոսում, հրճվում էր, ոգևորվում և պնդում, թե «Սամվել»-ը պետք է լինի նրա chef d'oeuvre-ը։ Մանավանդ լեզվի կողմից այդ վեպը, իր ասելով, պետք է լիներ ամենակատարելագործվածը։
— Ես ցույց կտամ իմ լեզուն ձախ ու ծուռ քննադատող պարոններին, որ Օաֆֆին էլ գիտե գրաբար, գուցե ամենից լավ։ Այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես իրանցից ավելի եմ հոգում լեզվի մաքրության մասին։ Ինձ հայկաբան չեն համարում և կարծում են, որ հայկաբան լինելու համար անպատճառ պետք է փքուն ոճով գրել։ Չեն հասկանում, որ ժամանկակից մատենագիրը, մանավանդ վիպասանը չէ կարող Մովսես Խորենացիի բարբառը գործածել, թեև աշխարհաբարի վերածած։
Մեր գրականության մեջ իրանց հատուկտոր գրվածքներով սխոլաստիկները Րտֆֆիի հեգնության և ծպղրի