Այդ օրը երբեք չհասավ, որովհետև Րաֆֆին ամեն երեկո զբաղված էր յուր վեպերով։
Նա չէր հետաքրքրվում ոչ երաժշտությունով և ոչ երգեցողությունով։ Չեմ հիշում, որ Թիֆլիս այցելող եվրոպական նշանավոր արտիստներից մեկը նրան հետաքրքրած քինի, նույնպես, որ նա գեթ մի անգամ, մեր ծանոթության ընթացքում, օպերա տեսած լինի։
— Մեր ականջները ընտելացած չեն եվրոպական մուզիկին, մենք չենք կարող բավականություն ստանալ օպերաներից,— ասում էր նա։
— Բայց դուք բանաստեղծ եք, մուզիկ հասկանալու համար կարիք չունեք մի առանձին սովորության կամ կրթության։ Ձեր բանաստեղծական հոգին ավելի հեշտ կարող է զգալ հնչյունների գեղեցիկ մեղեգին, քան մուզիկ հասկացողներից ոմանք, որոնք զուրկ են բանաստեղծական ճաշակից։ Գնանք Վերդիի օպերաները լսելու, նրա երաժշտությունը մեր սրտին ավելի մոտիկ է։
Իմ թախանձանքները հետևանք չունեցան. ինձ չհաջողվեց գոնե մի անգամ Րաֆֆիին օպերա տանելու։ Առհասարակ նա չէր սիրում աշխարհային աղմկալից զվարճություններ, խույս էր տալիս նույնիսկ հասարակական կյանքից, ոչ մի հանդես, ոչ վի ընկերության չէր այցելում։ Նա ճանաչում էր միայն իր մոտիկ բարեկամների շրջանը և Թիֆլիսի ընտանիքների հետ հարաբերություն չուներ։ Միայն շաբաթական, կարծեմ, մի անգամ ճաշում էր Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի ընտանեկան շրջանում։
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Րաֆֆին օրվա ընթացքում առնվազը պարապվում էր տասնչորս ժամ, իսկ երբեմն և՛ ավելի։ Նա ընդունակ էր վեց-յոթ-ութ ժամ շարունակ նստել սեղանի մոտ։
Այս գիշեր լուստբացին եմ քնել,— ասում էր նա հաճախ զվարթ եղանակով,ինը ժամին նստել եմ սեղանի մոտ և հինգ ժամին վեր կացել։