Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/491

Այս էջը սրբագրված է

բայց ընդհանրապես ձանձրալի և տաղտկալի են։ Այդ կրկնությունները դարձյալ առաջանում են վիպասանի դեպի կեղծ էֆեկտները ունեցած անհաղթելի սիրուց։ Չլիներ այդ սերը կարծում եմ լոկ գաղափարով հափշտակվելը Րաֆֆիին չէր ստիպիլ մոռանալ, որ բանաստեղծության ուժը հոգեբանական ճշմարտության մեջ է պարունակվում, որ ֆորման միայն վեպի արտաքին գեղեցկությունն է, իսկ ներքինը, հարատևը ամփոփված է տիպերի, անձերի, տեսարանների ու պատկերների խորին ռեալականության մեջք մի ռեալականություն, որ դժբախտաբար բացակայում է հայ վիպասանի երկերի մեծամասնության մեջ։ Բայց ամբոխին գրավելու համար հարկավոր էին կեղծ էֆեկտներ, նրա աչքերը այնքան սրատես, նրա հոգին այնքան կրթված, նրա սիրտը այնքան քընքշացտծ չէ, որպեսզի կարողանա իսկական գեղարվեստական նրբությունները գերադասել կոշտ, կոպիտ և շինովի գեղեցկությունից։ Իսկ Րաֆֆին գրում էր ամբոխի համար, նրան հարկավոր էր թմրած մտքեր զարթնեցնել և որոշ զգացումներ գրգռել, ինչ փույթ, որ հոգեբանությունը և գեղարվեստը տանջվում էին այն ձգտումից... Այսպես, ուրեմն։ Րաֆֆին ռոմանտիզմի երկրպադու էր։ Հյուդոյով հափշտակված, հետևաբար չէր կարող ոգևորվել նոր գրականական ուղղությամբ։ Չգիտեմ նա կարդացել էր Զոլայի վեպերը, թե ոչ, բայց հարգանքով չէր վերաբերվում դեպի նատուրալիզմը։ Հավանական է, որ ծանոթ չէր «L’aSSOmmor»-ի հեղինակի հետ, որովհետև շատ միակողմանի կարծիք ուներ նրա մասին։ նա Զոլային համարում էր պոռնոգրաֆ և, որքան հիշում եմ, այդ կարծիքը կազմել էր հակա զոլա յական գրվածների հիման վրա։ Այն ինչ ինքը Րաֆֆին երբեմն հակումն էր ցույց տալիս դեպի իսկական պոռնոգրաֆիա, երբ կամենում էր իրական կյանքից վերցնել իր վեպերի նյութը։ Հիշում եմ այն արատավոր ասիական ինտրիգը, որ նա մտցրել էր յուր վերջին «Մինը այսպես, մյուսը այնպես» վեպի մեջ։ Եվ միայն բարեկամների թախանձանքը ստիպեց նրան դուրս ձգել վեպի միջից այդ ինտրիգը..... Րաֆֆին ծանոթ էր ռուսաց մի քանի խոշոր վիպասանների երկերի հետ։ Ամենից ավելի նա սիրում էր Տուրգենևին։


                                           491