Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/505

Այս էջը սրբագրված է

— Խնղրեմ, Հայրիկ։

Դա մի բավական երկար երկ էր. Հայրիկը բանաստեղծորեն նկարագրում էր եվրոպական պետությունների ժամանակակից քաղաքական կազմությունը։

Նրա մահից հետո այղ ոտանավորը տպվեց, հետո թարգմանվեց ռուսերեն։

Այնտեղ Հայրիկը, զարմանալի գուշակությամբ նախատեսել էր համաշխարհային պատերազմը և նրա հետևանքները։ Դա մի տեսակ մարգարեություն էր, որ ապշեցրեցռուս ընթերցողներին։

Մի պետություն միայն մոռացել էր Հայրիկը։— Իտալիան։

Ես հիշեցրի նրան։

— Աղեկ ըսիր, անոր մասին ալ կը գրեմ,— ասաց Հայրիկը։

Այնուհետև ամեն անգամ երբ ես գնում էի Հայրիկի մոտ, նա ինձ համար կարդում էր իր նոր գործերը բարձրաձայն։ Փույթ չէ, որ դուրսը սպասում էին Եպիսկոպոսները այսկամ այն գործի համար։

Շատ քչերին էր հայտնի, որ Խրիմյանը իր արտաքինհամեստության տակ պահում էր խոշոր ինքնավստահությոմէ։Ես այդ նկատեցի առաջին իսկ օրը, երբ եկավ Թիֆլիս։

Առաջնորդարանի դահլիճում ժողովել էին պատ գամ ավորությունները նորընտրյալին շնորհավորելու համար։ Ես Շամախու թեմի ներկայացուցիչն էի։ Ինձնից առաջ մի երկար ուղերձ կարդաց Ոաքվի մարդասիրական և կուլտուրականընկերությունների ներկայացուցիչը։ Ուղերձը լեցուն էր զանազան խորհոլրդներով։ Դա ուղղակի մի քաղաքական ծրագիր էր, որ առաջարկում էր Հայրիկին իրագործելու Կաթողիկոսության ժամանակ։ Ես նկատեցի, որ Հայրիկի պայծառդեմքը հետզհետե մթնում է, և նա զանազան ներվային շար*, ժումներ է անում։ Որոշեցի մի փոքր մեղմացնել նրա գեշ տպավորությունը։ Ես ասացի, թե թեմը, որի ներկայացուցիչն