Այս էջը սրբագրված է
Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիասունհինգ տարեկան։ Նա ավելի նիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ։ Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ աաել նրա դերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք։ Առանձնապես տձև էր նթա պահանջվածից ավելի նեղ ու կարճ պանթալոնը՝ իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա։
Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին։ Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը։ Բաի այդ, չէ՞ որ եզակի մարդիր իրենց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրս է ելնում ու փայլում, երբ նայում ես նրանց երերսին։