այն ժամանակ, երբ արդեն բավականաչափ բարեկամացել էինք և կարող էինք խրարու երեսին ասել շատ դառնաություններ։
Նա, իհարկե, հասկացավ իմ հարցի հետին իմաստը։ Նա մի տեսակ ներողամտաբար ժպտաց և պատասխանեց.
— Օղին ինձ տալիս է գաղափարներ, բայց աշխաաությանս թափը չի ավելացնում։
— Օրվա ո՞ր ժամերին եք գրում։
— Նայելով, թե ինչ եմ գրում։ Լրագրների համար գրում եմ մեծ մասամբ խմբագրատների մեջ, տանը գրում եմ ինձ համար, երբ գլուխս թարմ է քնից կամ հանգստությունից հետո։
— Ո՞ր աշխատանքն է ձեզ համար ավելի դուրեկան՝տա՞ն, թե խմբագրատան։
— Լրագրական աշխատանքը ես համարում եմ ներկարարություն, տան աշխատանքը—նկարչություն։ Հարկավ, նկարելն ավելի հաճելի է, քան ներկելը, բայց և բյուր անգամ դժվար։
Կ. Պոլսում եղածս ժամանակ Օայանը գրում էր երեք թե չորս օրաթերթերում։ Բացի գրելուց, նա զբաղվում էր նաև թարգմանություններով, իհարկե, լրագիրների և ոչ իր հաճոիյքի համար։ Նա ուներ արդեն մի շարք խոշոր թարգմանություններ ֆրանսիական գրականությունից, նաև ռուսականից, Դոստևսկուց և Տոլստոյից գլխավորապես։ Ռուսականը նա թարգմանել էր ֆրանսերենից, բնական է նույն անփութությամբ և աղաղակիչ աղավաղումներով, որոնք հատուկ են առհասարակ բոլոր ֆրանսիական թարգմանություններին։
Օտյանն իր «օրգանն» էլ ուներ։ Մի իբրև թե պատկերազարդ երգիծական՝ «Իգնաա աղա» անունով։ Մի նիհար վատառողջ շաբաթաթերթ, որ սակայն ազգային խեղկատակների, կեղծ մարգարեների, ինքնակոչ դիպլոմատների, անխիղճ վաշխառուների և մանավանդ գրական շառլատանների ահն ու սարսափն էր։ Ինձ թվում էր, թե մի քանի խմբագիրներ գնել էին նրա աշխատակցությունը և «ամիկոշոնություն» կապել նրա հետ, որպեսզի ապահովեն իրենց նրա թունավոր