Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/535

Այս էջը հաստատված է

Երվանդ Օտյանն ինքն էլ արտիստ էր բառիս ոչ սահմանափակ իմաստով։

Արտիստ էր որպես գրող, որպես մտածող ու գործող, արտիստ իր ճաշակով, իր նրբազգացությամբ, իր կրթությամբ։ Բոհեմյան էր, բայց առանց վյուլգերության, բարեկամ՝ առանց ակնկալության, ընկեր՝ առանց շահախնդրության։

Երվանդ Օտյանը մարդ էր։