Գրվածքս գլուխների բաժանելու և յուրաքանչյուր գլխին վերնագիր տալու պատճառն այն է, որ հաճախ նկարագրածս եղելությունները իրարու հետ դերտ կապ չունեն և միակ օղակը նրանց մեջ ես եմ։ Այսպիսով յուրաքանչյուր գլուխ երբեմն կարող է կարդացվել առանձին՝ յուր նախորդից և հաջորդից անկախ»։
Ըստ Շիրվանզադեի նախագծած ծրագրի՝ «Իմ կյանքից» մանկական հիշողությունները պետք է կազմեին «Կյանքի բովից»-ի առաջին մասը։ «Ի կյանքից»-ը տպագրվել է 1910-1911 թթ․ «Հասկեր» մանկական ամսագրում, իսկ այնուհետև հեղինակի կենդանության օրով չի տպագրվել և չի մտել «Կյանքի բովից»-ի ո՛չ առանձին հրատարակության և ո՛չ էլ «Երկերի ժողովածու»-ի ութհասարյակում։ Ըստ երևույթին, հետագայում Շիրվանզադեն հրաժարվել է «Իմ կյանքից» մանկական հիշողությունները «Կյանքի բովից»-ի առաջին մասը համարելու մտքից, նկատի ունենալով, որ այն գրված է հատկապես մանուկների համար, թերևս հենց «Հասկեր»-ի խմբագրության պատվերով աճը՝ կենդանի զրույցի նման պատմելաձևը, այն է վկայում․ «Սիրելի՛ մանուկներ, ես ուզում եմ ձեզ մի քանի բան պատմել․․․ Դե՛հ, խնդրեմ ականջ դնեք» և այլն (տե՛ս այս հրատարակությանն 3-րդ հատորը, էջ 43-64)։
«Կյանքի բովից»-ի առաջին մասի «Րաֆֆի», «Գրիգոր Արծրունի», «Գամառ-Քաթիպա», «Գաբրիել Սունդուկյան», «Պերճ Պռոշյան», «Ղազարոս Աղայան» և «Պետրոս Ադամյան» գլուխները Շիրվանզադեն գրել է 1924-1925 թթ․ և վերջնական խմբագրման է ենթարկել ու մնացած գլուխները, ինչպես նաև երկրորդ մասըն ամբողջությամբ գրել է սովետական հայրենիք վերադառնալուց հետո՝ 1927-1932 թթ․ ընթացքում։ Հեղինակի ձեռքով վերջնական խմբագրման ենթարկված գլուխներից մի քանիսը նախապես տպագրվել են «Նոր ուղի» ամսագրի 1929 թ․ № № 6, 9-10 և 11-12-ում։ «Կյանքի բովից»-ի առաջին մասը Հայպետհրատի հրատարակությամբ լույս է տեսել 1930 թվին, իսկ երկրորդ մասը ՝ 1932 թվին։ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի Գրական թանգարանում պահվում է «Կյանքի բովից»-ի առաջին մասի ինքնագրի երկու տարբերակ։
Տպագրվում է Շիրվանզադեի կենսագրության օրով լույս տեսած «Երկերի լիակատար ժողովածու»-ի ութերորդ հատորի (1934 թ․) տեքստը։ Հաշվի են առնված նույն հրատարակության տեքստի վրա տրված հեղինակի մասնակի ուղղումները։
Նախորդ (1951 թ․) հրատարակության խմբագրական բոլոր կրճատումները վերականգնված են։
Էջ 7․ Հորս անսպասելի սնանկությունը․․․ Շիրվանզադեի հայրը սկզբում զբաղվել է դերձակությամբ, ապա ցորենի մշակությամբ և վաճառքով։ Քիմիական ալիգարի ներկի գյուտից հետո պարոնը կորցնում է իր նշանակությունը և նրա մշակությամբ ու վաճառքով զբաղվողները, այդ թվում նաև Շիրվանզադեի հայրը՝ սնկանկաում են։