Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/569

Այս էջը սրբագրված է

արված է հետևյալ դիտողությունը, «Մշակ»-ը փայլեց սկզբնական տարիներում... «Մշակ»-ի անկման նշանները սկսեցին երևան գալ իր հրապարակախոսության սկզբից, արդեն 4—5 տարի հետո»։

էջ 515. «Մուրճ»-ը ստիպվեց վանառել ուրիշներին — նյութական հնարավորություն չունենալով շարունակելու իր ամսագրի հրատարակությունը, 1900 թվի երկրորդ կեսին «Մուրճ»-ի հրատարակության իրավունքը Արասխանյանը վաճառեց Կոստանդին Կրասիլնիկյանին։

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ

Արևմտահայ ականավոր երգիծաբան Ե. Օտյանի (1869—1926) մասին իր հիշողությունները Շիրվանզադեն գրել է 1932 թ. փետրվարի 14-ին Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է «Սովետական գրականություն» ամսագրի 1941 թ. № 1֊ում (էջ 27—33)։

Էջ 519. «Արմիստիսեն հետո...» — Armistice (ֆրանս.) — զինադադար։

Էջ 526. «Իգնատ աղա» — Ե. Օտյանի խմբագրած երգիծական պատկերազարդ շաբաթաթերթը, որ հրատարակվել է 1919—1920 թթ․։

ՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Առաջին անգամ տպագրվել է Փարիզի «Բանվոր» թերթում 1924 թ. և ապա «Երկու բոլշևիկ» գրքույկում 1935 թ.։

Էջ 536․ Ղազարոս Աղայանի գրական գործունեության 40-ամյա հոբելյանը տոնվել է 1902 թվի մայիսի 25-ին։

Էջ 538. Շիրվանզադեն սխալվում է։ Ստեփան Շահումյանը Ղ․ Աղայանի գրական գործունեության 40-ամյա հոբելյանի հանդեսին, 1902 թ․ մայիսի 25-ին կարդացել է իր ճառը, սակայն նրան հնարավորություն չեն տվել ավարտելու։ Այդ են վկայում Լևոն և Հակ. Հակոբյանն իրենց հուշերում («Կարմիր աստղ», 1922, № 100, «Մարտակոչ», 1925, № 208, «Գրական թերթ», 1935, № 18)։ Այդ ճառը երիտասարդ մարքսիստ ոևոլյուցիոներ Ստեփան Շահումյանի առաջին քաղաքական ելույթն էր բուրժուազիայի և ցարիզմի դեմ։ Ստեփան Շահումյանի ճառը կարևորագույն նշանակությամբ ունի մեր գրական-հասարակական մտքի պատմության համար։

Ստեփան Շահումյանի ճառը նույն թվին լույս է տեսել խմորատիպով 100 օրինակ և տարածվել։ Առաջին անգամ տպագրվել է «Սովետական գրականություն» ամսագրում, 1941, № 12 (տե՛ս Ստ. Շահումյան, «Ընտիր երկեր», Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 7—21 )։