— Ի՞նչ է պատահել, племяниик,— հարցնում եմ ես։ — Տեսնո՞ւմ եք այն երիտասարդին, որին զինվորները տանում են,— նրան ձերբակալել են, որովհետև պարապում է անարժան գործով։ Դա այն հայերից մեկն է, որոնք խնդրելով, աղերսելով, զենք են ստացել տեղական ինքնապաշտպանության համար։ Այժմ այդ անպիտանին զինվորները բռնել են հրացանն ուսին գցած ապրանք տեղափոխելիս, նա Իգդիրից Բայազեդ ձուկ է տանում վաճառելու։ Ահա, այն իշի վրա բարձածը նրա վաճառքն է։ Տեսնո՞ւմ եք ինչի համար են գործ ածում զենքը՝ փոխանակ ինքնապաշտպանության։ Կոմենդանտը չափազանց զայրացած է և Ապառնում է գեներալին զեկուցանել, որ հայերին զինաթափ անեն։ Չէ՞ որ դա ամոթալի է մեզ համար, ДЯДЯ, պետք է այդ խայտառակության առաջն առնել։
Ես հանգստացրի զայրացած բարեկամիս, որ չարժե արյուն պղտորել ամեն մի չնչին երևույթի համար, որ ոչ մի ժողովուրդ զերծ չի զազրելի տականքից։ Դյուրազգաց արտիստին համոզելով հանգստանալ, ինքս ավելի էի զայրացել հոգուս խորքում։ Հայաստանի սահմանագլուխը հաճելի սյուրպրիզ չէր պատրաստել մեզ համար։ Փաստն ինքնստինքյան աննշան էր, բայց իմաստը շատ անմխիթարական։ Գնում ենք լսելու մի կողոպտված, արյունաքամ եղած ժողովրդի հեծեծանքը և ահա առաջին քայլում նրա ցեղական վատ բնազդն է մեզ դիմավորում։ Եթե այդպես շարունակվի, անտարակույս շատ շուտ պիտի գա մեր հիասթափումը։ Նոր հապաղում։ Պետք է սպասել ինչ֊որ հեռագրի, որ ստացվել է ռադիոտելեգրաֆի միջոցով։ Հայտնվում է, որ Մեսրովբ եպիսկոպոսին խնդրում են անմիջապես վերադառնալ Թիֆլիս և անպատճառ մինչև նոյեմբերի 24-ը այնտեղ հասնել։ Գիտենք ինչու համար են կանչում։ Կայսրը նոյեմբերի 26-ին պիտի ժամանե Թիֆլիս, սրբազանի ներկայությունը պարտավորական է։
Այնուամենայնիվ ես ժամանակ կունենամ ձեզ հետ մինչև Բայազեդ գնալու,— ասաց սրբազանը և ձին մտրակեց քաջարի զորապետի թափով։
Սկսվեց Ջինգիլի զառիվերը։ Նախ գնացինք սառցապատ