պատկեր։ Պատկերը հանդարտ քայլերով առաջ շարժվեց, և մենք ճանաչեցինք Թիֆլիսի արժանավոր քահանաներից մեկին, հայր Գ..., որ մի ինչ-որ սխալի համար՝ սինոդի կարգադրությամբ՝ ուղարկված էր Հաղբատի վանքը՝ ապաշխարելս և արդեն ապաշխարել էր երկու ամիս։
Մի բարեպաշտ վանահայր, մի ապաշխարող քահանա և չորս աշխարհականներ, կարծես, հարկավոր էր մի միջնակապ օղակ, և այդ օղակը շուտով գտանք. եկավ կես֊աշխարհական և կես֊հոգևորական պ. Եղիշե Երզնկյանը, որ պատրաստվում է աբեղա ձեռնադրվել և յուր ծննդավայր Հաղբատի սրբազան հնությունների պահապան դառնալ։
Գեղամ վարդապետի սիրալիր ընդունելությունը, Երզնկյանի ծանր ու բարակ սրախոսությունները, վերջապես, շտապով մեջտեղ բերված հեշտաեռը, հետո առատ ընթրիքը մեզ մոռացնել տվին մեր հոգնածությունը։ Վանքի սենյակներից մեկում հավաքված՝ մինչև ուշ գիշեր մենք խոսում էինք վանքի մասին, Գուգարքի հայ ժողովրդի բարոյական և նյութական կացության մասին և այլն։
Անձամբ ինձ ավելի հետաքրքրում էին Գեղամ վարդապետի ոգևորիչ պատմությունները Հաղբատի շրջակա գյուղերի հայ ժողովրդի քաջասիրության և անվեհերության մասին։ Այս խոսակցությունը ծագեց բնականաբար, որովհետև այժմ ամբողջ Լոռուի գավառը սարսափի մեջ է մի քանի խումբ ավազակներից։ Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ մեզ հանդիպող գյուղացիները և ճանապարհ որ գները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտանքների մասին։
Ցանկալի էր իմանալ, արդյոք ավազակներից հարստահարվող հայերր գիտե՞ն պաշտպանվել, թե՞ ոչ։ Միայն վալչական անձանց առջև իրանց վիզը ծռած գանգատվում են և բողոքում
Հայր սուրբը իմ հարցը ընդհատեց մի հեգնական ժպիտով.— Չգիտեմ ո՞վ ինչպես, բայց Գուգարքի հայերը ավելի գիտեն, քան միայն պաշտպանվել։ Հապա թող ձեր Քարամը յուր խմբով մի անգամ, միայն մի անգամ ոտք դնե մեր կողմերը...