Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/149

Այս էջը սրբագրված է

— Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր և կտեսնեք ձեր ազատությունը...

Հավատում ենք, բայց...— արտասանում են գյուղացիները և իսկույն լռում, նայում իրարու տարակուսանքով և գլուխները թեքում կրծքներին։

Եվ այդ «բայց»֊ի, այդ խորհրդավոր շարժման, այդ մտախոհ ու մռայլ աչքերի, այդ կասկածոտ հայացքների մեջ ես կարդում եմ խորին թերահավատություն։ Զգում եմ, որ մարդիկ իրենց հոգու խորքում մարգարեանում են գալիք չարիքները, այն, ինչ որ սպառնում է նրանց ամեն ժամ—վատագույնը եղածների մեջ։ Ես կանխավ ողբում եմ այդ հուժկու կրծքերը և երկաթյա բազուկները, որ ստեղծված են միայն մի բանի համար — խաղաղ, կուլտուրական աշխատանքի։ Խե՜ղճ գյուղացիներ, խե՜ղճ մարդիկ...

Անցնում ենք հետևյալ գյուղը, որ դարձյալ մեր ճանապարհի վրա է։ Զիրա է կոչվում նա, կես հայաբնակ, կես քուրդաբնակ է։ Ամբողջ բնակչությունը դուրս է թափվում մեզ դիմավորելու։ Գալիս են և քրդերը։ Եպիսկոպոսը սրանց էլ է խոսք ուղղում։ Ազդո՜ւմ է արդյոք նրանց վրա հայ հոգևորականի խոսքը։ Հազիվ թե։ Դեմքերի կես արհամարհական և կես նախանձոտ արտահայտությունից արդեն երևում է, որ գազանային բնազդները զսպված են ժամանակավորապես։ Բավական է, որ ռուս զինվորը հեռանա, և նրանք պիտի բռնկվեն ավելի կատաղի, քան մինչև այժմ....

Մեզ պատմում են, որ պատերազմից երեք օր առաջ համիդիական Հասան Էֆենդու որդի Իսայը Զիրայում առևանգել է Գյոզալ Ղազարյանց անունով մի աղջիկ և տարել լեռները։ Եկել են ռուսները և առևանգելուց տասներկու օր անցած ազատել հայուհուն և հանձնել իր ծնողներին։ Այժմ Իսայը, որ ազատ շրջում է, սպառնում է կոտորել աղջկա մերձավորներրին, եթե իր «ավարը» շեն վերադարձնիլ նրան։

Գյոզալի եղբայրներն ու հայրը մեզ խնդրում են միջամտել, որ իրենց զենք տրվի ինքնապաշտպանության համար։

Խոստանում ենք նրանց խնդիրը կատարել Ղարա-Քիլիսայում և շտապում ենք անցնել Երինջա գյուղը, որը նույնպես