իսկ իր համար։ Նա այն համոզմունքին է, ինչպես մեզ էլ ասաց, որ Թուրքիան կարելի է գրավել առանց մի կաթիլ արյուն թափելու և խորապես հավատացած է, որ այդ իրեն հաջողվում է։ Այն ինչ չար լեզուներն ասում են, որ Սելիմ փաշան իր մարդկանց միջոցով ամեն օր գազանի տեղեկություններ է տալիս թուրքերին ռուս զորքերի յուրաքանչյուր քայլի մասին։
Ներս մտավ միջահասակ մի ծերունի, կարճ խուզած ալեխառն մորուքով, խորշոմած դեմքով, որ աղյուսի գույն ուներ։
Հագած էր նա օֆիցերի մոխրագույն վերարկու սպիտակ մետաղյա կոճակներով առանց ուսնոցների, այնպիսին, որպիսին սիրում են հագնել Կովկասի էժանագին բեգերը։
Ներկա եղող տեղական հայերի դեմքերը միանգամից մռայլվեցին, և նրանց աչքերի մեջ անմիջապես փայլեց դարավոր ատելության զգացումը։
Սելիմ փաշան անվրդով երկու անգամ ձեռը դրեց կրծքին ու ճակատին և եպիսկոպոսի հրավերով նստեց աթոռի վրա, պատի տակ, թողնելով իր ծառային դռների մոտ։
Սկսեց նա սովորական ասիական շողոքորթությամբ։ Օ, նա անսահման երջանիկ է, տեսնելով թանկագին հյուրերին այստեղ։ Նա ջերմ կողմնակից ու պաշտպան է եղել միշտ ազգերի և կրոնների սերտ բարեկամության։ Չէ որ թե՛ ավետարանը և թե զուռանը քարոզում են սեր, խաղաղություն և եղբայրություն։
Մի կծու հեգնական ժպիտ աղավաղեց ներկա գտնվող տեղացի հայերի դեմքերը և մի տխուր հառաչանք դուրս թռավ նրանց կրծքերից։Հակոբ աղան, ծխախոտի ծուխը բաց թողնելով գլխից վեր, արտասանեց «հը» և մի խորհրդավոր հայացք ձգեց մեզ վրա։ Հասկացանք նրա միտքը, խոսողը մի հին աղվես է գայլի ախորժակով, չպիտի Հավատալ։
Քովս նստած էր մի կարմրերես, առողջ տղամարդ։ Նա մի ուժգին շարժում գործեց, այնպես, որ աթոռը ճռճռաց նրա տակ։
Մոռացել եմ թուրքերեն թե քուրդերեն էր խոսում Սելիմ փաշան, բայց նրա ասածները թարգմանում էին մերթ Հակոբ