տեղի չունեն։ Եթե կամենանք, կարող ենք ուղևորվել Դայար, միայն՝ այդ դեպքում գեներալը հրաժարվում է երաշխավորել մեր ապահովությունը։ Իր կողմից խորհուրդ է տալիս շրավականանալ կազակներով, միանալ Դայար ուղարկվող տրանսպորտին, որին ուղեկցում են երկու հարյուր հրացանակիրներ գնդացիրներով։
Որոշեցինք վաղը գնալ Ալաշկերա և այնտեղ տեսնել, եթե ճանապարհը ազատ է, գնալ Դայար, իսկ եթե ոչ ընտրել մի նոր ուղղություն, այն է աջակողմյան լեռնաշղթան Դելի-Քեոյի վրայով։
— Բայց այդ ճանապարհն ավելի վտանգավոր է,— ասաց Խաչատուրը։
♦— Ի՞նչպես...
— Այս րոպեիս լուր ստացվեց, որ Դելի-Քեոյի մոտ քուրդերը հարձակվել են Կազզվանից եկող հայերի վրա և սպանել ու վիրավորել յոթ մարգ։
Մյուս օրն առավոտյան, տեր-Նիկոլի պատրաստել տրված հարիսան ուտելուց հետո, գոտեպնդվեցինք ճանապարհ ընկնելու։ Մինչ մենք զբաղված էինք ձիակործան Թումանյանի համար մի նոր ձի սակարկելով, կազակ օֆիցերը մի նամակ բերեց գնդապետ Լ․-ից։ Շտաբի գլխավորը հաղորդում էր, որ Դելի-Բաբայի ճանապարհին երևացել է քուրդերի ահագին բազմություն, հետևաբար վտանգավոր է այս կողմով գնալը։
Նույն նամակի մեջ հաղորդվում էր, որ թուրքերը պատրաստվում են մեծ ուժերով հարձակվել Սարիղամիջի վրա։ Տարօրինակ բան։ Նոյեմբերի 28-ին Ղարա-Քիլիսայոլմ գիտեին այդ բանը, մինչդեռ դեկտեմբերի 12-ին, երբ արդեն հարձակումը սկսվեց, Սարիզամիշում տեղեկություն չունեին թուրքերի քանակության մասին, կարծում էին, որ հարձակվողը մի ավազակախումբ է.․․
− է՜ է, պարոններ,— ասացի ես,— ինչպես տեսնում եմ, մեր Դելի-Բաբա գնալը չի հաջողվելու, եկեք վերադառնանք և Սարիղամիջի վրայով գնանք դեպի աջ ֆրոնտը։
Ինձ հետ համաձայնվեց միայն Խաչատրյանցը
— Դուք վախկոտ եք,—, պատասխանեց Խորեն