Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/160

Այս էջը սրբագրված է

— Ւնչո՞ւ,— հարցրինք մենք։

— Կարգ է։ Հաջին կվախենա ռուսներու արկածներեն։ Երբ քուրդերը կուգան, մենք ալ մեր տներ թուրքերի պաշտպանությանը կհանձնենք։

Հաջին խելացի ու նիհար դեմքով մի ծերունի էր, երկայն հինայած մորուքով։ Քուրդերի վերջին հարձակման ժամանակ նա իր տանը պատսպարել էր տասնումեկ հայ ընտանիքներ և նրանց ազատել կոտորածից։

— Վալլահ, բիլլահ,— ասաց նա, վառարանի քով նստած, տաշեղներ մանրացնելով,— մենք հանգիստ կապրեինք մեր տներում, եթե ալմանը ջուրը չպղտորեր և Անվերը չլրբանար։

Ալմանը գերմանացին էր, Անվե՛րը — էնվեր փաշան։ Հաջին, ձեռքերը դեպի վեր բարձրացնելով, անիծեց երկուսին էլ, կանչելով երկնքի բոլոր չարիքները նրանց վրա։

Մեզ ծառայում էր նիզամադդին անունով մի քուրդ պատանի։ նրա ծնողները փախել էին լեռները, իրանց զավակին հանձնելով հայերի պահպանությանը։

Սենյակը լցվեց այցելուներով։ Պարզվեց, որ մեր լսած հրաձգությունը տեղի է ունեցել մերձավոր ինչ֊որ հայաբնակ գյուղի մոտ։ Քուրդերի մի մեծ բազմություն հարձակվել է հայերին կողոպտելու ու կոտորելու։ Ալաշկերտցի մի խումբ երիտասարդներ գնացել են գյուղը պաշտպանելու, բայց չեն կարողացել դիմադրել քուրդերի քանակությանը։ Օգնության են հասել կազակները և, քուրդերի մի մասը կոտորելով մյուսներին ստիպել են փախչեր։ Հայերից սպանվել են ընդամենը երկու հոգի։

-— Սակայն եթե չըլլար կազակների օգնությունը, գյուղն ամթողջովին պիտի ջնջեին,— խոստովանում էին ալաշկերտցիները, նույնիսկ նրանք, որոնք․․․

Մեզ խնդրեցին միջամտել, որ կազակներ ուղարկեին, հայերի օգնությամբ, սպանված երիտասարդների դիակները բերկլու ու հողին հանձնելու։ Մերձավորները կարող էին կրել նրանց մահվան վիշտը։ Բայց դիակների կորստյան կսկիծը — ոչ։

Կոմենդանտը իսկույն հարդեց մեր միջամտությունը։ Մի քանի ժամ անցած՝ դիակները բերվեցին այլանդակ վիճածում։