Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/163

Այս էջը սրբագրված է

Երբ մոտենում էինք այդ գյուղին, երկու վերստ մնացած ճանապարհը կորցրինք և մի քանի րոպե թափառում էինք աջ ու ձախ։ Իսկապես ճանապարհներ կային մի քանիսը, բայց չգիտեինք որն ընտրել։

Դիմացի բլուրի վրա երևացին մի խումբ մարդիկ, հետո հանկարծ չքացան և ձյունի վրա մնացին ինչ֊որ սև կետեր։ Կազակ օֆիցերը ձին քշեց առաջ, ասելով.

— Պետք է իմանալ ովքեր են։ Մենք հետևեցինք նրան հանգիստ։ Երբ հասանք բլուրին, օֆիցերը ծիծաղում էր։

— Երևակայեցեք, քիչ էր մնացել, որ այդ հիմարները մեզ վրա կրակ բացեին,— ասաց նա, ցույց տալով մի խումբ զինվորների, որ, հրացանները կրծքներին սեղմած, դուրս էին գալիս խրամատի միջից։

Ինչո՞ւ։

Կարծում էինք քուրդեր եք,— պատասխանեց պահակի գլխավորը, հրացանի ոտը ցած բերելով։

— Ունեն իրավունք,— ասաց օֆիցերը,— մենք պետք է սպիտակ դրոշակ բարձրացնեինք։ զգուշացնում եմ ձեզ, Դայարին մոտենալիս մի թաշկինակ կապեցեք ձեռնափայտի ծայրին և բարձրացրեք, այլապես ձեզ չեն ճանաչիլ և...

Եթե պահակը խրամատից կրակեր, անշուշտ առաջինը Հոմսեփ Խունունցը պիտի գլորվեր։ նա ամենից առաջ էր գնում՝ խոշոր նշանն էր իր վիթխարի փափախով։ Նրանից հետո, իմ հաշվով, պիտի օդը ցնդվեր Հովհաննես Թումանյանի ականջավոր մաշկյա գդակը, որ նմանվում էր թևատարած ագռավի։ Կկամենայի իմանալ այն ժամանակ ի՞նչ դեր պիտի խաղար նրա սոսկալի արկղը, որ այնպես դղրդում էր նրա կողքի վրա։

Գալով ինձ ես ապահով էի, վասնզի իմ իմաստուն երիվարը ինչպես ծկզբիռ ևեթ վճռել էր, այնպես էլ արավ— մինչև վերջը մնաց ամենից ետ, չնայելով գավազանիս ու ոտքերիս կատաղի հարվածներին և թևերիս հուսահատական թափահտրումին։

Ինչ վերաբերում Է տեր֊Նիկոլին, որ Խունունցի մրցակիցն էր, կարծում եմ, որ նա կարող էր միանգամայն հանգիստ