լինել։ Գոնե ինձ թվում էր, որ գնդակը նրա որ կողմին էլ դիպչեր, պիտի սահեր և ընկներ ձյունի վրա։ Գնդակն ի՞նչ է ռումբի դեմ։
Մտանք Խասթիր մեր ձիերին հանգստություն ու կեր տալու և Դայարի մասին տեղեկություններ հարցնելու։
Զարմանալի բան։ Ոչ ոք չգիտե, թե մի քանի քայլ հեռու ինչ է կատարվում այս երկրում։ Նույնիսկ նրանք, որ պարտավոր են իմանալ։
— Մի զարմանաք, — ասաց կազակ գնդապետը, — ինձ համար ձեր հաղորդածներն էլ Դայարի մասին նորություն են։
Այցելեցինք կաթոլիկ և լուսավորչական եկեղեցիները Ժողովուրդ տեսնելու համար։ Առաջինն այնքան ողորմելի դրության մեջ չտեսա, որքանը երկրորդը։
Առհասարակ կաթոլիկ եկեղեցիների և նրանց համայնքների վիճակն այնքան թշվառ չէ այդ երկրում, որքան լուսավորչականների։ Պատերազմից առաջ նրանք գտնվել են եվրոպական հյուրանոցների հովանավորության տակ։ Այժմ է միայն, որ թուրքերն ու քուրդերը խտրություն չեն անում կաթոլիկի ու լուսավորչականի մեջ և երկուսին էլ հալածում են հավասար։
Ահա ինչու հալածանքները համեմատաբար քեզ սովր կաթոլիկի համար ներկա դրությունն ավելի է զգալի, քան լուսավորչականի համար։ Եվ գուցե այդ է պատճառը, որ առաջինն ավելի լալկան է, քան երկրորդը, Ղարա--Քիլիսայում մի ինչ-որ կաթոլիկ քահանա ամուր բռնել էր Խորենի փեշերը և բաց չէր թողնում։ Արտասուքը աչքերին ողբում էր, որ եկեղեցուց անհետացել է մի արծաթյա սկիհ և ընկել կազակների ձեռքը։ Կազակները սկիհը ծախել են ութ ռուբլով մի հայի, և այժմ հայը չի ուզում սրբազան յսնոթը վերադարձնել եկեղեցուն առանց իր ութ ռուբլին ստանալու։ Եվ կաթոլի հոգևորականը եպիսկոպոսի փեշերը բաց չթողեց, մինչև որ հայը գտնվեց, սկիհը մեր դրամով գնվեց և հանձնվեց լալկանին։
Մինչև մեր ձիերը կերակրվում էին, մեզ հրավիրեցին թեյի։
Տեղացիների խուռն բազմությունը լցվեց խրճիթն այն-