Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/166

Այս էջը սրբագրված է

Երբ ձի էի նստում, մոտեցան մի երիտասարդ և մի պատանի ձիուս ասպանդակը բռնելու։

Երիտասարդը լսելի ձայնով շշնջաց իմ անունը։ Գիտեմ,— պատասխանեց պատանին։

— Ի՞նչ գիտես, սիրելիս,— հարցրի ես հետաքրքրված։

— Ձեր երկերը,— պատասխանեցին միասին երիտասարդն ու պատանին։ — Կարդացել ենք ամենքս։

Այդ ինձ համար անսպասելի էր։

— Մի՞թե դուք գրագետ եք,— հարցրի ես։

— Մեր գյուղում ամենքը գրագետ են։

— Ամե՞նքը։

— Այո։

— Կանայք նո՞ւյնպես։

— Կանայք, ծերերը, մեր մեջ չկան անգրագետներ։

— Ուրեմն դպրո՞ց ունիք։

— Հարկավ։ Այժմ փակ է պատերազմի պատճառով, բայց եղել է միշտ...

— Ո՞վ է պահում։

— Պոլսո Միացյալ Ընկերությունը։

Երբ մեր ընկերներից չգիտեմ որին հայտնեցի այս մասին, նա ասաց․

— Տեղական կոմենդանտն ինձ հավատացրեց, որ այդ գյուղում գրեթե ամենքը գիտեն ֆրանսերեն․․․

XVII

Ջեթկանումն ենք։

Չեմ կարող առանց սարսուռի հիշել այդ անունը։ Այժմ նա գոյություն չունի։ Իննսուն ընտանիքներից էր բաղկացած թշվագ գյուղն nւ յուրաքանչյուր ընտանիք քսանից մինչև երեսուն հոգի։

Մնում են նրա ավերակները և, ով գիտե, գուցե և նրանց վրա ոռնող շները։

Եվ ե՞րբ կոտորեցին խեղճերին։ Ընդամենը մի քանի օր անցած այն երջանիկ հույսերից, որ մենք ներշնչել էինք նըրանց մեր ապաբախտ այցելությամբ։

Երեկոյան հինգ ժամն էր, երբ մտանք տրագիկական