գիտե կվռել։ Հրացանաձգության մեջ կան վիրտուոզներ, որոնք կարող են մարդու ականջը թռցնել առանց գլխին վնասելու։ Մի բանից է թուրքր վախենում— սրամարտից։ Այստեղ արդեն առաջնության դափնին ռուս կազակին է պատկանում, ինչպես և սուսերամարտերի մեջ ռուս հետևակ զինվորին։
Ինչպես տեսնում եք, հայ խմբագետի կարծիքը թուրքերի և քուրդի մասին գրեթե ոչնչով չի տարբերվում ռուս զինվորականների կարծիքից։
Մի ժամ հանգստանալով Խասկեր և Չիլկան գյուղերում, անցանք Ղարա֊Քիլիսա, ամբողջ հինգ օր զուր կորցնելուց հետո։ Այնտեղ հանդիպեցինք մի խումբ հայ ուսանողների, որ եկել էին կամավորների երկրորդ խմբին միանալու։
Փորձեցինք համոզել նրանց, որ կռվի դաշտը գնալու փոխարեն մի֊մի հոգի մնան հայ գյուղերում և վարեն թարգմանի ու քաղաքացիական միջնորդի պաշտոն ռուս զորաբանակի և տեղական հայ ազգաբնակության հարաբերությունների մեջ։
Նրանք դրականապես մերժեցին։
Գիշերեցինք Ղարա-Քլիսայում։
Առավոտյան, երբ պատրաստվում էինք ճանապարհ ընկնելու, Հովհաննես Թումանյանը վերջին անգամ ասպարեզ հանեց իր սոսկալի զենքը։
— Օհո, —գոչեց Գարոն, ապշելով բանաստեղծի ռազմական կերպարանքից,— այդ ի՞նչ թաբաղա է։ Հովհաննես Թումանյանը ձեռը զարկեց թաբաղին և ասաց.
— Եթե իմանայիր ինչ կա սրա մեջ, կճանաչեիր ով եմ ես։
— Գիտեմ,— ժպտաց Գարոն մեղմիկ,— մաուզեր է։ Տուր ինձ, նա քեզ համար ավելորդ բեռ է։
— Խլիր ձեռքից, ի սեր աստծո,— ասացի ես,— հոգիներս հանեց ամբողջ ճանապարհը իր թախկաթխկով։
Բայց․․․— փորձեց պաշտպանվել բանաստեղծը։
Բայց-մայց չկա, բաց արա գոտիդ։
Թումանյանը դես նայեց, օգնություն չգտավ, դեն նայեց նույնպես թևերը թափահարեց օդի մեջ, մի անգամ էլ