Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/207

Այս էջը սրբագրված է

դառնում, երբ հիշում եք այն սոսկալի պայմանները, որոնց մեջ պոլսահայր ծնվել է ու անվեր։ Վերջապես, ինչո՞ւ պիտի կարծել, թե ռուսահայի պարկեշտախոսությունը միշտ էլ խելացի է կամ հաճելի։

Պնդում են, թե պոլսահայը շահամոլ է։ Ահա մի մոլորություն, որ պետք է հալածել, ինչպես և պետք է միանգամ առմիշտ դեն գցել ռուսահայի բառարանից «հոսհոս» բառը։ Շահամոլությունը ազգերի կամ քաղաքների արտոնությունը չէ։ Շահամոլ կամ ոչ շահամոլ են անհատներ։

..․Ժլա՞տ է արդյոք պոլսահայը բարի գործերի համար, ինչպես սովոր են կրկնել ռուսահայերը։ Ոչ, կամ նույնչափ, որչափ բոլոր հայ մարդիկ բոլոր երկրների։ Ո՞վ է պահպանում Ազգային հսկայական հիվանդանոցը, Կենտրոնական Վարժարանը, միջնակարգ ու տարրական դպրոցները, բազմաթիվ որբանոցները, տասնյակ ընկերությունները, լրագիրները և այլն և այլն։

Այո, պոլսահայը չունի ռուսահայի թափը ազգային հանգանակությունների մեջ, բայց նա չի ունեցել և նրա միջոցները։ Չի ունեցել ոչ նավթային շատրվաններ, ոչ պղնձի հանքեր, ոչ հսկայական կալվածներ ու անտառներ։ Չի ունեցել արագ հարստանալու ոչ մի միջոց։ Նա իր համեստ հարստությունը վաստակել է փարա֊փարա, մրցելով գերմանացիների, անգլիացիների, հույների և հրեաների պես վագրերի հետ։ Ահա ինչու այսօր վաճառականության մեջ նա բյուր անգամ ավելի ճարպիկ է, քան ռուսահայը, և ոչ պակաս բարեգործ, քան նա, և ոչ ավելի ժլատ, քան նա։

ՊՈԼՍՈՒՀԻՆ

Բախտն ինձ վիճակել էր Կ․ Պոլսում ավելի հաճախ շփվել կանանց շրջանների հետ, քան կարող էի ենթադրել։

Ժամանումիս երկրորդ թե երրորդ օրը պատիվ և հաճույք ունեցա ընդունելու հայ Կանանց Նորակազմ Լիգայի նավխագահուհիին իր օգնականուհու հետ։ Կարծում եմ համեստության դեմ մեղանչած չեմ լինիլ, եթե երկուսի էլ անունները