Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/218

Այս էջը սրբագրված է

հատակով։ Ներս են մտնում մեկը մյուսի հետևից մեկուկես տասնյակ աղանդավորներ։ Նրանք ոտաբոբիկ են, հագած են կանացի լայն ու ճերմակ շրջազգեստ, վրեն սև ծածկոց և գլուխներին երկայն թաղիքյա գդակներ․ բաժանվում են երկու կարգերի և կանգնում են դեմուդեմ։ Գալիս է նրանց ավագը նույն ձևով հագնված, միայն կանաչագույն բաճկոնով։ Նա հանդիսավոր քայլերով մոտենում է սրահի ծայրում ծալապատիկ նստած «Միհրադ»֊ին և արտասանում է մի աղոթք։

Աղոթքին հետևում է ղուրանից մի հատված՝ երգի եղանակով և նվագարանի ներդաշնակությամբ։ Հանկարծ լսվում է թմբուկի մի թնդուն։ Դա նվագարանապետի նշանն է։ Բոլոր դերվիշները, որ այդ ժամանակ նստած են, արագությամբ ոտքի են ելնում, ձեռներն ուժգին զարկելով հատակին, և սկսում են պտտել սրահի շուրջը։ Ավագը կանգնում է Միհրաբի քով։ Յուրաքանչյուր դերվիշ նրա առջևով անցնելիս գլուխը խոնարհեցնում է ի նշան երկրպագության և, ոտը ոտին զարկելով, երեսը գարշյում է դեպի իրան հետևող դերվիշը։ Հետո ամենքը կանգ են առնում իրանց տեղերում մի քանի րոպե և երաժշտություն լսում։ Հանկարծ մի շարժումով ձգում են իրանց ուսերի վրայից սև ծածկոցները և սկսում են կանոնավոր պտտել իրանց շուրջը սրահի շուրջը։ Նրանց թևեր, տարածված են հորիզոնաձև, մեկը ձեռներից բաց ափը դեպի վեր, ողորմություն աղերսում, մյուս ափը դեպի վար, իբր թե ողորմություն է տալիս։

Պտույտները գեղեցիկ են, թևերի պահվածքը կանացի, շրջազդեսաների սավառնումն օդային։ Մարդիկ նմանվում են թևատարած կարապների, ճերմակ ու թեթև։ Այդ պտույտները կրկնվում են երեք անգամ, իրարու հաջորդելով կարճատև դադարից հետո։ Վերջապես, դերվիշները նստում են հտակի վրա։ Մեկը ձգում է նրանց ուսերի վրա սև ծածկոցները։ Նրանք ոտքի են ելնում, մոտենում են ավագին և ջերմեռանդորեն համբուրում են նրա աջը։

Տեսարանը տևում է մի ժամ։ Ավագն արտասանում է «Մերհարա», դերվիշները միաձայն երեք անգամ կրկնում են «Ամին»։

Ես դուրս եմ գալիս տարակուսած․ ի՞նչ է նշանակում