Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/230

Այս էջը սրբագրված է

երկու տարի շարունակ համայն մարդկության ուշադրության կենտրոնն է եղել։

Ափերը նորեն բաժանվեցին իրարից։ Մտանք Եգեյան Ծովը։ Աջ կողմը Հունաստանն է, ձախ կողմը Ասիական Թուրքիան. երկու հավիտենական թշնամիներ, որ ավա՜ղ, երբեք և երբեք չեն կարող հաշտվել․․․

ԻԶՄԻՐՈԻՄ

Առավոտյան ութ ժամը դեռ չէր լրացել, երբ մեր նավը կանգ առավ Իզմիրի սքանչելի ծովածոցում։

Իմ երկամյա ճամփորդության ընթացքում քաղաքից քաղաք տեղափոխվելիս, հակառակ սիրալիր հայրենակիցներիս հանդիմանություններին, ոչ ոքի չէի գրում կամ հեռագրում իմ ժամանման մասին։ Իրավունքիցս դուրս էի համարում բարեսիրտ մարդկանց անհանգստացնել։ Այս նրբազգացությունը կարող էր ինձ կրածներիցս ավելի նեղություններ պատճառել, եթե չլիներ հայ լրագիրների բարի վերաբերմունքը դեպի ինձ։ Այս տեսակետից արևմտահայ մամուլն ավելի կիրթ է և ավելի հյուրընկալ, քան ռուսահայ մամուլը։

— Բարի գալո՛ւստ,— դիմավորեց մեզ Իզմիրի քարափի վրա մի հայ այն պահին, երբ մենք պատրաստվում էինք կառք նստել,— լրագիրներից գիտեինք, որ պիտի գաք։ Ի՞նչ, կա՞ռք։ Քավ լիցի։ Եզմիրի փողոցները կառքերի համար չեն։ Պանդակները երկու քայլի վրա են։

ԵՎ սիրալիր մարդը, որի անունը դժբախտաբար մոռամցել եմ, մեզ առաջնորդեց դեպի պանդոկները։

***

Զինադադարից հետո Իզմիրն անցել է հույների ձեռքը։ Չնայած դաշնակից պետությունների զանազան միջամտություններին, փաստորեն նրանք են տերերն ու տիրականները երեք հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի։

Պատերազմի ընթացքին քրիստոնյա ազգաբնակչություն