Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/240

Այս էջը սրբագրված է

խլացուցիչ նվագարան, «կակավետ» վաճառողների գոռգոռոց, կոշիկ մաքրողների անվերջ և ձանձրալի դիմումներ,— ահա Իզմիրի սրճարանների ընդհանուր պատկերը։

Իզմիրը Կ. Պոլիսի մանրանկարն է այն առավելությամբ, որ բարքուվարքերի տեսակետից նա այնչափ ապականված չէ, որչափ օտտոմանյան մայրաքաղաքը։ Այդտեղ գոնե փողոցներում ու սրճարաններում և այլուր պոռնկությունը այնքան բարձր չի աղաղակում, որքան Կ․ Պոլսում։

Գնում ենք Եգիպտոս․․․