Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/252

Այս էջը սրբագրված է

Մերոինն Աղանայի հետ կապված է Բազգագի երկաթուղու մի ոստով, որ ընդամենը վեց ժամվա ճամփա է։ Ձմեռվա կեսն է, եղանակը ամառային։ Քաղաքը ձախ կազմից ու կռնակից շրջապատված է ընդարձակ այգիներով, որ բարձրանում են մինչև լեռնալանջը և կազմաւմ մի զմայլի պանորամ։ Միլիոնավոր ծառերը տնքում են արդեն հասունացած նարինջի, կիտրոնի, փորթուգալի ու մանդարինի ծանրության տակ։ Դեղնագույն գնդակների այդ օվկիանոսը կանաչ տերևների մեջ ոսկե խնձարների առասպելական ղրախտավայրն է հիշեցնում։ Օդը տոգորված է արբեցուցիչ բուրմունքով։ Այս ու այնտեղ երևում են ցիրուցան ձիթենիներ և բանանի ձառեր։ Տների ցանկապատերն կակտուսից են իսկ պարտեզները պճնված բազմատեսակ ծաղիկներով։

Մտանք այգիներից մեկը։ Թուրք տերը մեզ ընդունեց արևելյան հյուրասիրությամբ։ Զարմանալի սիրալիր են առհասարակ թուրքերը ամենուրեք։ Կարծես իրենց մոր արգանդում բնությունիցնից են ստացել այդ կիրթ ձևերը և այդ գրավիչ ժպիտները։ Այգետիրոջ կինը Մարգարիտին ընծայեց երկու սքանչելի ճյուղեր, մեկը նարինջի, մյուսը կիտրոնի։ Ես հաճույքով նրա ձեռքի մեջ սեղմեցի մի քանի թուրքական լիրաներ։ Զինադադարից հետո վեց-յոթ ամսվա ընթացքում երկրի առևտուրը ութսում տոկոսովանցել էր՝ ընդամենը յութ հարյուր ընտանիքների բաղկացած հայ ազգարնակության ձեռքը։ Շրջակա դաշտերը հետզհետե թուրքերից անցնում են հայերի ձեռքը։ Ֆրանսիական իշխանությունը, որ գրավել էր երկիրը, նույն օրերին արգելեց թուրքերին իրենց կալվածքները վաճառելու հայերին։

— Փույթ չէ, —ասաց ինջ ուղեկցող հայերից մեկը, որ ինքը նույնպես գնել էր մի քանի կալվածքներ,— որքան կուզեն թող արգելեն, երկիրը վաղ րե ուշ մերն է լինելու, ոչ ոք չի կարող մեզ այստեղից հեռացնել։

Այսպես էին հավատացրել այդ միամիտ մարդկանց Փարիզում նստած «դիպլոմատները»․․․

Վերադառնալով շոգենավ, լսեցի, որ Լմիյեն հիվանդացել է։ Թշվա՜ռ աղջիկ։

Մերսինից մինչև Ալեքսանդրեատա, որ տասներկու ժամվա