սկսեց երկարատև Փչել։ Բոլար ճամփորդները սալոններից և իրենց խցիկներից վազեցին դեպի տախտակամածը, կարծելով, որ ինչ որ դժբախտություն է պատահել։ Հայտնվեց վերջապես, որ այդ մի փորձ էր։ Նավապետը ուզեցել է գիտնալ, թե փորձանքի միջոցին ճամփորդները կարո՞ղ են գտնել իրենց նավակները։ Ես իմ նավակի ոչ տեղը գիտեի ևոչ համարը, հակառակը տոմսակի վրա նշանակված էր։ Ես ջրից մեծ երկյուղ ունեմ։ Եվ հավանական է, որ եթե նավը խորտակվեր իսկ, կամավոր կերպով ինքզինքս չպիտի հանձնեի ալիքների հաճույքին։ Թող նրանք գային կլանեին ինձ։
Երկու օրվա անդորությունից հետո օվկիանոսը մի առավոտ ծածկվեց մշուշով, նախ նոսր, ապա հետզհետ թանձր ու թանձր։ Երկինքը աներևութացավ։ Շոգենավը սկսեց երերվել։ Ալիքները աջից ու ձախից սկսեցին զարնվել նրա կողերին, նախ՝ կարծես խաղալով, ապա՝ ավելի ու ավելի ուժգին թափով։ Շոգենավը տնքաց, լսվեց նրա ճարճարտումը։ Սուլիչը շարունակ փչում էր, զգուշացնելով պտահական նավերին։ Ալիքները քանի գնում, այնքան վեր ու վեր էին ցայտում, և նրանց ճերմակ բաշերը բարձրանում էին ավելի վեր, քան տախտակամած։ Վիթխարի նավը դարձավ նրանց խաղալիքը, ինչպես մի տաշեղի կտոր։ Մերթ նա բարձրանում էր ալիքների գլուխը, և դու նրա կտուցի առջև տեսնում էիր խոր ու մութ վիհեր։ Թվում է, որ ահա՛, ահա՛ նա պետք է խորտակվելով կլանվի այնտեղ։ Բայց նա չէր կլանվում և քաջությամբ մաքառում էր տարերքների հուզման դեմ։
Ինչո՞ւ մահվան այս մերձավորության ժամանակ մարդը ավելի խորը թախիծով է հիշում հայրենիքը։ Ինչու նրա մերձավորները և բարեկամները այնքան կենդանի են պատկերանում նրա աչքերի առջև։ Թերևս այս է պատճառը, որ ես չէի հեռանում տախտակամածից և՝ երկու ձեռներով ամուր բռնած ապահովության համար ձգված հաստ պարանը՝ դիտում էի ջրերի խորությունը, չանասանալով նավաստիների զգուշացմանը։ Իսկ սուլիչը շարունակ փչում էր, և դու ամեն մի վայրկյան սպասում էիր, թե ահա՛, ահա՛ տեղի պիտի ունենա սոսկալի ընդհանրումը։ Չէր անձրևում։ Ալիքները, նավի մի կողմով բարձրանալով, հոսում էին տախտակամածի վրայով դեպի