ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ ԳԻՇԵՐԸ
Գեղեցիկ է արդյոք ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ իբրև քաղաք։ Այո եթե կամենաք․ միայն աչքերդ պիտի ընտելանան նրա տարօրինակ գեղեցկությանը։ Այդ բարձրագագաթ տները չեն ճնշումմարդու հոգին․ նրանք այնքան թեթեևեն իրենց պօղպատյա ամրությամբ հանդերձ, որ թվում է թե թղթից ենշինված․ լուսամուտները անթիվ, անհամար և այնքան մոտիկ իրարու, որ կարծես շենքերը միայն նրանցից են բաղկացած։
Գիշերն է, որ ցույց է տալիս Նյու-Յորքի գեղեցկությունը։
Մինչ Փարիզի փողոցները պտտելով աջ ու ձախ, հազիվ տեսնում եք տների վրա մի լուսաոր կետ, Նյու-Յորքում բոլոր լուսամուտները վառվում են։ Ամերիկացին անխնա է լուսո վերաբերմամբ․ բոլորովին չափազանություն չի լինի, եթե ասեմ որ միայն Բրոդվեյ փողոցը մի գիշերվա մեջ ավելի լույս է ծաղսում, քան քան ամբողջ Փարիզը։ Եվ լույսերը այստեղ մեռյալ չեն, այսինքն՝ անշարժ, այլ միշտ խաղում են․ ռեկլամներ են դրանք, որ ներկայացնում են բազմաթիվ առարկաներ, նայելով առևտրական տների մասնագիտությանը։ Այդտեղ գրեթե չեք տեսներ մի տուն, որի Ֆասագը ազատ լինի ռեկլամից։
Միայն քաաքի վերի մասը, ուր հարուստների առանձնատներնեն, ազատ է ռեկլամների հոանքից․ բայց այդտեղ ևս լույսը առատ է։ Երբեմն նայելով դեպի երկինք, զարմացմամբ տեսնում ես ինչ-որ շարժուն լույսնակներ․ «դրան երկինք քերողներ»-ի գմբեթներն են։
Նյու-Յորքի փողոցները գիշերները զվարճասեր ամբողջ երջում է մինջև ժամը մեկը․ այնուհետև ամեն ոք իրեն տունն է։
Ամերիկացին զվարճանում է ինչպես երեխա, լինի նա ծեր թե երիտասարդ։ Գիշերային դանսինգներում ալեզարդ ծերունիները պարում են նույն ոգեորությամբ, ինչպես պատանիներ, և դու զարմանում ես, թե ինչպես չեն հոգնում այդ մարդիկ։
Ցերեկվա ծանր աշխատանքից հետո, պարը ամերիկացու և մանավանդ ամերիկուհու գերագույն զվարճություն է։ Երկրորդ տեղն է բռնում շարժապատկերը և կրկեսը։ Թատրոնը և ուրիշ արվեստներ նրանց չեն գրավում։ Մինչ դրամատիկական րատրոնները գրեթե դատարկ են, սինեմաները։