ՀԱՅԵՐԻ ՄԵՋ
Հայերի թիվը հաշվում են Ամերիկայում 110—120000 տեղավորվածեն նրանք մի քանի տասնյակ քաղաքներում իրարից հեռու, բայց ոչ անջատ։ Գլխավոր հայաբնակ քաղաքներն են՝ Նյու-Յորք, Բոստոն, Չիկագո, Վուստր և Ֆրեզոն։
Գրեթե ամբողջ հայությունը այստեղ բաժանված է կուսակցությունների։ Իմ ժամանակ կային չորս կուսակցություններ՝ դաշնակցական, ռամկավար, հնչակյան, սոցիալ-դեմոկրատիկ և վերակազմյալ հնչակյան։ Կազմվում էր մի հնգերորդը, կոմունիստական կամ բոլշևիկյան։
Մի երեկո ես, թատերասեր, արագախոս և ճպընթաց պ․ Հարություն Փիլաֆյանի ուղեկցությամբ, այցելեցի կուսակցական «կլուբ»-ներ, ուր միայն կարելի է տեսնել հայեր։ Ամենուրեք գտա սիրալիր ընդունելություն, տոգորված հայրենասերիական զգացումներով։
«Կլուբ» ասելով չպիտի երևակայել այն, ինչ որ գիտենք։ Դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ հասարակ սրճարան, ուր այցելուն հյուրասիրվում է տաճկական սուրճով։ Յուրաքանչյուր կլուբ ունի մի բավական մեծ սրահ կուսակցական ժողովների համար և մի առանձին սենյակ ընթերցանության համար։
Բացի կլուբներից, հայություն կարելի է տեսնել զանազան երեկույթներում։ Գրեթե չի անցնում մի օր, երբ չունենան մի քանի երեկույթներ կամ ներկայացումներ զանազան քաղաքներում։ Գոնե այդպես են ցույց տալիս տեղական լրագրերում տպվող անթիվ ազգեր և հայտարարությունները։ Երեկույթները միշտ կուսակցական են։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում կա մի կամ երկու թատերախումբ կան և թատերագիրներ, որ ad-hoc թխում են պիեսներ ամենաարյունալի բովանդակությամբ և ներկայացնում հօգուտ կուսակցական գանձարանի։ Ես չեմ եղել այդ ներկայացուներին, բայց կարդացել եմ մի քանի պիեսներ և իհարկե․․․ սարսռել։
Համեմատաբար հանդուրժելի են երեկույթները․ կան բավական շնորհալի երգողներ ու նվագողներ, որոնք․