չպատահեր հետևյալը։ Չգիտեմ կա՞ արդյոք մի ճամփորդ, որ երբևիցե աշխարհի որևէ անկյունում հանդիպած չլինի հրեա ուղեկցի։
Մեր վագոնում կար մի դեմք, որ տարբերվում էր մյուսներից, դա բավական երիտասարդ մի մարդ էր, դեղնագույն, նոսր մորուքով. երևում էր, որ ամերիկացի չէր։ Նա շարունակ դիտում էր ինձ և հետևում։ Վերջապես նա մոտեցավ ինձ և անգլերեն ինչ֊որ հարցրեց։ Ես նշան արի, թե չգիտեմ անգլերեն։ Հետո նա խոսեց ֆրանսերեն։
— Դուք ո՞վ եք,— հարցրի ես։
— Ռուս եմ,— պատասխանեց նա։
— Իuկակա՞ն ռուս։
— Այո, համարյա թե։
Հասկացա, որ հրեա է։
Զարմանալի է հրեան, երբեք իր ազգությունը չի հայտնում միանգամից։
— Խոսեցեք ռուսերեն,— ասացի ես ռուսերեն, ես նույնպես Ռուսաստանից եմ։
— Ահ, դուք ռո՜ւս եք,— ուրախացավ հրեան։
— Համարյա թե ոչ,— պատասխանեցի ես։
— Շա՜տ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ասում էի, որ մերոնցից եք։
— Ներողություն, ձերոնցից էլ չեմ, ես հայ եմ։
— Հա՞յ, ա՛հ, ես շատ եմ սիրում հայերին։ Նրանք խելոք են և ճարպիկ։ Ծխել կկամենա՞ք։
— Ո՛չ։
— Ռուսաստանից եմ գալիս, փախել եմ։ Այնտեղ վատ է, շատ վատ. կոտորում են։ Գնում եմ եղբորս մատ Լոս-Անջելոս։ Չսիրեցի ամերիկացիներին. տաղտկալի են, չեն խոսում մարդու հետ։ Ռուսները լավ են. ես այնտեղ լավ էի ապրում, մեծ գործեր ունեի, բայց ամեն ինչ տակնուվրա եղավ, է՛հ, ոչինչ նորեն կվաստակեմ, եղբայրս հարուստ է։ Նայեցեք, ձորերը դեղնագույն են։ Ոսկի է։ Այ թե ես հանքեր ունենայի։ Գիտե՞ք, այստեղ մարդիկ շաա են հարստանում։ Գիտե՞ք