ահռելի այր։ Մոռացել եմ նրա անունը. նա թշնամուց հալածվող ժողովրդի համար բնության ապաստարաններից մեկն է եղել։ Ավանդապահ գյուղացիների մեջ այս հին այրի մասին պատմում են զանազան պատմություններ։ Պատմում ենք ի միջի այլոց, թե լեզգիների արշավանքի ժամանակ մի հայ գյուղացի իր կնոջ հետ պատսպարվում է այդ այրում։ Ամեն օր նա սանդուղքով իջնում է ներքև՝ անտառի մեջ որսորդությամբ իր և կնոջ կերակուրը հայթայթելու: Մի օր լեզգիները տեսնում են նրան այրի միջից դուրս գալիս, ժայռի կրծքից ցած իջնելիս։ Գյուղացին հեռանում է, 7 զրահավորված լեզգիները մոտենում են սանդուղքին, միմյանց հետևից բարձրանում և մտնում այրի մեջ։
Գյուղացու մենակ մնացած կինը ընկնում է թշնամիների ձեռքը... Երբ վայրի մի այծ սպանած և ուսին դրած վերադառնում է, լեզգիները բռնում են նրան, ձեռները կապոտում և իրենց հրացանները բարձելով նրա շալակին, գերի են վարում կնոջ հետ։ Ձորի մեջ լեզգիները մի առվակի մոտ կանգ են առնում ջուր խմելու։ Այդ միջոցին գյուղացու կինը, հաջող դեպքից օգտվելով, զգուշությամբ քակում է ամուսնու ձեռների կապը, մի հրացան ինքն է վերցնում, մեկն էլ տալիս է նրան։
Մարդ ու կին հարձակվում են լեզգիների վրա, վեցին սպանում են և միայն մեկին ազատ են թողնում, պատվիրելով, որ նա գնա, պատմի իր ընկերներին հայ կնոջ քաջագործության մասին։
Այս ավանդության մեջ խիստ հետաքրքրական է վերջին կետը։ Որքան մեծ քաջություն է վեցին սպանելը, նույնքան մի տարօրինակ վեհանձնություն է մեկին ազատելը։ Դա հայի անմիտ և վնասակար հատկություններից մեկն է եղել դարերից ի վեր։ Մեր պատմության էջերում այդպիսի անխոհեմ վեհանձնության օրինակներ շատ էր պատահում, և ինչքան վնասներ է տվել ազգին այդ վեհանձնությունը, երբ մանավանդ վեհանձնաբար վարվել են ահռելի թշնամիների հետ:
Բավական է հիշել Պապ թագավորի ժամանակ անհաղթելի Մուշեղ զորավարի պարսից Շապուհ արքայի և Աղվանից Ուռնայր թագավորի գերությունից ազատելը։ Մինչ հայի