և ոչ ոք մերձեցավ կռվողներին բաժանելու։ Մեկը երիտասարդներից վար ընկավ քիթը ջարդված, նորեն ոտքհ ելավ կռիվը շարունակելու։ Ամբոխը հրճվանքով նայում էր անվրդով։ Վերջապես մոտեցավ ոստիկանը, կռիվը դադարեց, և կռվողները հետևեցին նրան դեպի ոսաիկանություն։ Ամբոխի մեջ երիտասարդները ծափահարեցին հաղթողին։
Առհասարակ ոչ մի երկրում բռնցքահարությանը (բոքս) այնքան հարգի չէ, որքան Ամերիկայում։ Ահագին միլիոններ են ծախսվում այդ սպորտի վրա։ Ինձ ասացին, որ ամերիկյան բոքսյոր Դեմպսին այժմ տասնյակ միլիոնների տեր է։ Դեմպսին ճերմակ է, բայց սևերն են, որ տալիս են մեծ թվով բոքսյորներ։ Դուք նրանց կհանդիպեք գրեթե բոլոր կիստթատրոններում կամ, ինչպես Ամերիկայում են ասում, «Բյուրլեսք»֊ներում։ Եվ ոչ մի պիես, ոչ մի երաժշտություն կամ ներկայացում ամերիկացուն այնքան չի հափշտակում, որքան բոքսը։ Սակայն չնայելով սրան, ամերիկացին այդտեղ ևս մնում է հակառակորդ, սևամորթին։ Նա չափազանց վշտանում է, երբ սևամորթն է հաղթում։ Նույնիսկ կառավարությունը այդ դեպքում աչառու է։
Իմ Ամերիկա եղած ժամանակս նա հրատարկեց մի օրենք, որով արգիլվում է 38 տարեկանից ավելի բոքսյորին հրապարակ ելնել։ Այդ օրենքի թելադրող պատճառն այն էր, որ 38 տարեկան մի նշանավոր սևամորթ բոքսյոր Դեմպսիին կռվի էր հրավիրել։ Ամերիկացիները վախենում էին, մի գուցե իրանց պաշտելին հաղթվեր․ իսկ կառավարությունը վախենում էր արյունահեղ ընդհարումից՝ երկու հակառակորդ ցեղերի մեջ։
Հարֆուրտում ես եղա մի քանի անգամ, բայց առիթ չունեցա այնտեղի հայությունը ուսումնասիրելու։ Ես տեսա նրան միայն մի անգամ իմ պիեսի ներկայացմանը։ Հյուրա֊ սիրվեցի մի ընտանիքում։ Ցավամ եմ, որ չեմ հիշում նրա անունը, ինչպես և սիրալիր թատերասերների անունները, դժբախտաբար կորցրած լինելով իմ հուշատետրերի մի մասը։