Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/325

Այս էջը սրբագրված է

փլատակների տակից դուրս բերելու տխուր գործում։ Հոգնածությունը նրանց մղում է դեպի քոլն, ձայները հետզհետե թուլանում են, գլուխները մեկը մյուսի հետևից թեքվում են սեղանին։

Ի՞նչ դեր է կատարել Կարմիր Բանակն աղետի ժամին,— հետաքրքրվում եմ ես։

Երիտասարդը հուզված ձայնով նկարագրում է այն խոշոր օգնությունը, որ ցույց է տվել բանակն աղետյալներին։

— Եթե չլինեին այդ անձնազոհ մարդիկ, խուճապը կլիներ դժոխային և զոհերի թիվը եռակի,— ավարտում է երիտասարդը։

— Եղել են թալանի կամ գողության դեպքեր։

— Մինչև այժմ և ոչ մեկը։ Պետք է ասել, որ ժողովուրդն ինքն էլ իրեն պահել է զուսպ, ոչ ոքի գլխով չի անցել թալանի կամ գողության միտքը։

— Դուք ի՞նչ քաղաքացիական դիրք ունիք,— շարունակում եմ ես հետաքրքրվել։

— Ես ուսուցիչ եմ։

— Ո՞ւր եք գնում։

— Ոչ մի տեղ, եկել եմ կայարանում գիշերելու, բայց ահա չորրորդ գիշերն է, չեմ կարողանում քնել։

— Անքնությունը ոչինչ, ես հալուցինացիա ունեմ, — միջամտում է մի ուրիշ երիտասարդ,— թվում է ինձ, որ ամեն ինչ պտտվում է շուրջս, և առաստաղը ահա-ահա պիտի փլչե։ Ահ, վախենում եմ, որ խելագարվեմ։ Եվ գունաթափ երիտասարդը, իր հնամաշ վերարկուի մեջ կծկվելով, հեռանում է ներվային քայլերով։ Մի ծերունի, սրան ու նրան դիմելով, շարունակ հարցնում է.

— Լուսաբացին շա՜տ է մնում։ Ոմանք ծիծաղում են։ Մարդն ինձ թվում է աննորմալ։ Շտապում եմ դուրս գալ պլատֆորմ։ Օդը խեղդուկ է։ Որ վագոնի մեջ են ընկներներ Երզնկյանն ու Կարինյանը,— հարցնում եմ կայարանի ծառայողներից մեկին։

— Համար 17։