Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/329

Այս էջը սրբագրված է

որ, կարծես, բարեսրտաբար հեգնում էին դիտողին։ Նա մտախոհ էր, սակավախոս և սառնարյուն, հակառակ Մարտովի շատախոսության և ներվային ջղաձգումներին։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ժամանակ Լենինը կենում էր Լատինական արվարձանի նեղ և աննշան փողողներից մեկում, «Ռյու-Մուֆթար»֊ի վրա, և հաճախ գնում էր Զվիցերիա՝ ինքը միայն գիտեր ի՛նչ գործով։

Չգիտեմ ով է նկարել ներկա ընդհանրացած պատկեր, բայց նա վերին աստիճանի բնական է և արվեստի տեսակետից սքանչելի։ Ուրիշ ավելի բնորոշ և ավելի գեղեցիկ դիրք տալ մարդկային կյանքի մեծագույն հեղաշրջման հեղինակին. անկարելի էլ․

— Չշեղվե՛ք, — կարդում եմ ես այդ պատկերի դիմագծերի վրա։

Ես անհամբեր սպասում եմ ընկ. Կարինյանին, որ վերջացնե իր կարգադրությունները։ Մղվում եմ հոգով այնտեղ, որտեղ դաժան բնությունն իր վատագույն գործն է կատարել։ Ժամի տասնևմեկն էր, երբ մենք ուղևորվեցինք գյուղերը։

II

Ալեքսանդրովկա, Դահաոլի, Բայանդոլը, Տավշան֊Ղշլաղ, Ղազարապատ, Սվանվերդի, այս են անուններն այն քարակույտերի, որ ես այցելեցի քաղաքի ավերակները դիտելուց առաջ։ Դրանք մի ժամանակ կոչվում էին գյուղեր։ Այդտեղ քարը քարի վրա չի մնացել։ Այդտեղ ստորերկրյա կատաղի փոթորիկը կարծես ածելիի մի հարվածով ամեն ինչ կտրել է հիմքից, ինչպես գերանդին՝ խոտը մինչև արմատ։

Գերեզմաններ են այժմ երբեմնի մարդկային օթևանները։ Այն տարբերությամբ, որ այստեղ տապանաքարերի փոխարեն հողակույտերի վրա թառ են եղել մարդկային ուրվականներ, մռայլ ինչպես ինքը մահը։ Նրանք այլևս չեն ողբում ու չեն հեծկլտում. երկուուկես օրվա կսկծից այլևս ցամաքել են նրանց աչքերը։ Եվ այդ ահռելի լռութան մեջ բնթյան արհրավիրքն է խոսում ավերումների և Սպանությունների դժոխային տեսարաններով։