Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/331

Այս էջը սրբագրված է

Ինչ պատասխանել միամիտ հարցին։ — Ընկ․ Կարինյանը դիմում է իմ փորձառության օգնությանը։

— Ոչ, սիրելիներ,— ասում եմ ես ահաբեկված մտքերը հանգստացնելու համար,— սովորաբար մեծ շարժերը չեն կրկնվում, բայց մեծից հետո լինում են թեթև երերումներ մի քանի օրեր կամ մի քանի շաբաթ։

Թշվա՜ռ մարդիկ, այլևս ի՞նչ ունիք կորցնելու ամեն ինչ կորցնելուց հետո։

Դիտում եմ ավերակների սև կույտերը և միտքս սավառնում է դեպի իմ ապաբախտ ծննդավայրը։ Հիշում եմ նրա 1872 թվականի զորեղ երկրաղարժի հետևանքները։ Ինչ հսկայական տարբերություն այնտեղի և այստեղի ավերումների մեջ։ Այնտեղ երկրաշարժը եղել է նույն չափ զորեղ, որչափ այստեղ և գուցե ավելի, բայց այնտեղ տները թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում այդպես չեն ավերվել։ Այնտեղ նրանք խորտակվել էին մեծ մասամբ կիսով չափ և նույնիսկ ամենաշատ տուժածների պատերը մնացել էին եթե ոչ ամբողջովին, գոնե կիսի կամ քառորդի չափ կանգուն։ Այստեղ չկա ոչ միայն որևէ կանգուն շենք, այլև ոչ մի հետք պատերի։

Ի՞նչ է դրա պատճառը։ Պատասխանը պարզ է նույնիսկ ոչ մասնագետի համար։ Շամախիում, 1859 թվականի մեծ երկրաշարժից խրատված, մարդիկ թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում շենքերը կառուցում էին այսպես կոչված «կապերով», այն է՝ յուրաքանչյուր երեք-չորս շարք քար ու շաղախից հետո պատերի մեջ ձգում էին երկայն գերաններ, որոնք շարքերը շաղկապում էին։ Այնտեղ ևս տների տանիքները հողից են, ուրեմն և ծանր, բայց նրանք փլեյով չէին խորտակում պատերը։

Մի համեմատություն ես։ Եթե Լենինականի առաջին շարժը, որ եղել է երեկոյան յոթ ժամին, այսինքն մութն ընկնելուց հետո՝ Շամախիում լիներ, ոչ մի մարդ չէր վստահանալ տուն մտնել, ամենքը կգիշերեին բացօթյա, որքան էլ ցուրտը սաստիկ լիներ։ Այնինչ այստեղ մարդիկ փորձառություն չեի ունեցել զգուշանալու համար։ Այս է գլխավոր պատճառը զոհերի շատությանդ ընկնում է մի ճերմակ տաղավարի վրա, որի