անգամ գնալ անկարելի է, և մենք ստիպված էինք ստեպ-ստեպ նստել ժայռերի պոկված բեկորների վրա և շունչ առնել։
Մեզ պատմեցին, որ Հաղբատի վանքի ավերիչ Հովսեփ վարդապետը այդ ուղիով միշտ երթևեկել է ձիով, ոչ մի տեղ ցած չիջնելով նրանից։ Եվ հայր սուրբի այս համարձակությունը մի անգամ պատժվել է բնությունից. Երզնկյանցը մեզ ցույց տվեց այն խորխորատը, ուր տեղի է ունեցել պատիժը։ Հոգնած ձիու ոտը սայթաքել է գետակի եզրում, և հայր սուրբը իր ձիու հետ ժայռի գլխից գունդակլոր է եղել գետակի մեջ։ Բարեբախտաբար հայր սուրբի գլխիվայր թավալման տեղը ծածկված է եղել ծառերով, որ և մեղմացրել է նրա անկման սաստկությունը։ Գյուղացիները հայր սուրբին գետակի միջից դուրս են բերել կենդանի, ջախջախված ուսով և կոտրված թևով, իսկ ողորմելի ձիուն՝ փորը պատռած։ Ասում են, թե այդ ժամանակները հայր Խորեն Ստեփանեն Հաղբատումն է եղել և մի առավոտ հայր Հովսեփին խաչակնքել է և օրհնել է, վերջում շեշտելոլով. «Գարշ...գ...» բառերը։ Մի հայր սուրբի օրհնանք ազդել է մյուս հայր սուրբի վրա, թեև Հովսեփ հայր սուրբը Խորեն հայր սուրբից պաշտպանվել է իր սեփական հայրսուրբային վահանով—«ղու՝ռումսաղ»։
Բարձրացանք Որնակի դաշտը։
Այստեղից դեպի ձախ, Լարի լեռան ստորոտում, երևեցավ Կայան բերդը։
Կայան կամ Դրսի-վանք բերդը շինված է, Սարդիս վարդապետ Ջալալյանցի ասելով, հայոց 600 թայսինքն 1151 թվականին։ Մինչդեռ Ռոստոմ-բեգ Երդնկյանցի՝ բերդի դռներից արտագրած՝ արձանագրությունից երևում է, որ նա շինված է քր. 1233 թվականին։ Եվ շինել է տվել Զաքարե և Իվանե իշխանների քեռորդի Հովհաննես արքեպիսկոպոսը Հաղբատի ս. Նշան մասունքն այնտեղ պահելու համար։
Ցավում եմ, որ չհաջողվեց այցելել այս բերդը, և մենք վարվեցինք իսկ և իսկ այնպես, ինչպես ժողովուրդն անվանում է բերդը՝ «Տես և անցն։ Մենք տեսանք, այն ևս շատ հեռվից, և անցանք, շտապելով Սանահին հասնել, քանի որ վանահայրը քնած չէր: