Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/340

Այս էջը սրբագրված է

չունեցող գործարանատերերի թիվը օրից օր պակասում է և գուցե մի ժամանակ սոքա բոլորովին կուլ գնան։ Մեծ գործարանատերերի վնասը այնքան լի, ինչքան փոքրերինը, որովհետև առաջինների գործունեության շրջանը ինչքան լայնանում են, նույնչափ նոքա կարողանում են ֆոտոգենը էժան պատրաստել, քան թե փոքրերը։ Մեծ գործարանատերերից շատերն ունեն սեփական նավթային հանքեր, իսկ չունեցողներն էլ մեծ քանակությամբ սև նավթը համեմատաբար էժան են առնում, քան թե քիչ առնողները։ Բացի այդ՝ առաջիններից շատերը ունեն նավթային հանքերից մինչև գործարանները սեփական նավթախողովակներ (Нефтепровод), որի միջոցով նոքա թեթև ծախսով հասցնում են իրենց նավթը, մինչդեռ այդպիսի նավթախողովակներ չունեցողները միմիայն բերելու համար ծախսում են երեք կամ չորս կամեն մի փութի համար։ Վերջապես մեծ գործարանատերն ունի սեփական նավեր, որոնցով իր ժամանակին, առանց ուրիշի դիմելու, հասցնում է շատ էժան գնով Ռուսաստան։ Աչքի առաջ ունենալով այդ հանգամանքները, շատ հեշտությամբ կարելի է գուշակել մանր գործարանատերերի ապագան, մանավանդ տեղացիների, որոնց սպասում է կատարյալ սնանկություն։ Տեղացիներից նույնիսկ մեծ գործարանատերերի ապագան ևս աննախանձելի կլինի, եթե նոքա իրանց գործերը շարունակեն այնպիսի անհեռատեսությամբ, ինչպես մինչև օրս։ Այս փաստը հաստատելու համար բավական է մի օրինակ բերել այստեղ. մի շվեդացի կապիտալիստ Նոբել անունով, որ շատ ժամանակ չէ սկսել Բաքվում պարապել նավթային առևտրով, 1878 թվին հանքերից մինչև գործարանները նավթ կրող սայլապանների հարստահարության առաջն առնելու համար, նա ամենառաջինն եղավ նավթախողովակ շինողներից և երկար ժամանակ նա մեծ օգուտներ քաղեց այդ բանից, ինչպես 1878 թվին օրական միմիայն նավթ կրելու համար, բացի իրան գործարանի համար, ուրիշներից ևս ստանում էր մոտ 600 ռ․, մինչդեռ տեղացիներինը, ինչպես իրանք ասում են, արաբաչիները քանդում էին։ Քսան տարվա ընթացքում տեղացիներից մեկը չգտնվեցավ, որ այդ բանը մտածեր, և այդ շատ հասկանալի է, որովհետև նոքա առևտրի