խղճմտանքը։ Երբ ֆոտոգենը լավ գնումն էր, սորանք օդգտվելով հանգամանքից, Ռուսաստանից եկող ռամիկներին և հրեաներին ծախում էին առաջին տեսակի տեղ երկրորդ տեսակը կամ անիստակ (неочищенный) ֆոտոգեն և, այսպիսով, խայտառակում էին խեղճ մեծ գործարանատերերի անունն էլ։ Ահա ինչ տեսակ էին գործ դնում այդ հերոսները իրանց խաբեբայությունը. տակառի տակից լցնում էին անիստակը, իսկ երեսից լավ տեսակը և լավի տեղ ծախում․ առնողը, իհարկե, չգիտեր, թե տակառի ներքևում ինչ կա։ Բայց երկար չժպտաց սորանց բախտը, հասավ 1878—79 թթ․, և առնողները սկսեցին լավ ուշադրություն դարձնել ֆոտոգենի հատկության վրա, և նոքա այժմ ուղղակի դիմում են մեծ գործարանատերերին։
Ահա այսպիսիննրից է կագմված փոքր գործարանատերերի մեծամասնությունը։ Այժմ աեսնելով այդ պարոնները, որ էլ իրանց բազարը չէ, սկսում են փոքր առ փոքր թողնել և դառնալ իրանց արհեստին, բոլորովին մոռանալով հարուստների «դրոշկան և կալյասկան»։
1880 թ.
ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ
Շատ հասկանալի է, որ ոչ մի հասարակություն կրթության գործի մեջ չի կարող շատ առաջ գնալ, եթե ուսման հետ միացրած չլինի և արհեստագիտությունը։ Այդ կողմից Բաքվի հայ հասարակությունը պետք է կրթության խիստ ստորին աստիճանների վրա դասել։ Նա ոչ միայն չի աշխատում զարգացնել արհեստը, այլ տակավին մի հին նախապաշարմունքով բավական արհամարհանքով է նայում դեպի արհեստավորը։ Այսօր մեր հասարակության մեջ մի հարստահարող չարչի, մի ստոր գրագիր ծառայող, կամ մի հազար ու մեկ խարդախությամբ հարստացած պարոն ավելի մեծ պատիվ ունի, քան իր արդար աշխատանքով ապրող արհեստավորը։