Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/352

Այս էջը սրբագրված է

միմյիանցից։ Այս երկու մեծ պակասությունները համարյա թե կորցրին պ. Արամյանի դասախոսության նշանակությունը և այս անգամ, կարելի է ասել, նա անհաջող անցավ։ Սակայն թող պ. Արամյանը չհուսահատվի, միմիայն խորհուրդ ենք տալիս նրան մյուս անգամ աշխատել, որքան կարելի է պարզ խոսել, որովհետև գիտության ամեն մի ճյուղը ժողովրդին չի կարելի այլապես բացատրել, եթե ոչ պարզ, ժողովրդական լեզվով և ոչ խորը գրականական բարբառով, մութ ֆրազներով։ Մենք կարդացել ենք Թիֆլիսում եղած դասախոսությունները, նրանք տասնապատիկ պարզ և ժողովրդի համար դյուրըմբըռնելի լեզվով են կարդացվել, քան թե պ. Արամյանի դասախոսությունը, որը, կրկնում եմ, շատ անհասկանալի էր այս անգամ։ Բայց և այնպես, շնորհակալության արժանի է պ. Արամյանը, որ նա Բաքվի մեջ ժողովրդական դասախոսությունների սկիզբը դրեց։ Հուսանք, որ կգտնվեն այդ հասարակաօգուտ նպատակին հետևողներ, որովհետև Բաքվի հայ հասարակությունը ոչ միայն ֆիզիկապես բժշկվելու կարոտություն ունի, այլև մտավորապես, բարոյապես, և, որ ամենահարկավորն է, տնտեսապես։


1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հոկտեմբերի 2-ին

Մեր ամբոխի անվան վարկը օտար հասարակությունների աչքում վայր գցող գլխավոր պատճառներից մեկը կարող է համարվել հայ վաճառականներից շատերի անազնիվ վարմունքը օտարների առաջ, նամանավանդ մի շատ տխուր երեվույթ, որ նրանց շրջանում վերջին ժամանակները շատ հաճախ է կրկնվում։ Հայտնի է, որ կովկասցի վաճառականների մեծամասնությունը երկար տարիներ Ռուսաստանի հետ անմիջական առևտրական հարաբերություններ ունենալով և շատերը իրանց հավատարմությամբ գրավելով հայտնի ռուս ֆաբրիկանտների և վաճառականների Հավատը, շատ ժամանակ վերջիններից մեծ քանակությամբ ապառիկ