Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/353

Այս էջը սրբագրված է

ապրանքներ առնելով՝ տեղափոխվեմ են Կովկաս, և այդպիսով նա, իր սեփական կապերով հազիվ տասը հազարի է հասնում, կարողանում է տարվա ընթացքում մի քանի հարյուրհազարների չափ առևտուր կատարել։ Այդ տեսակ հավատ ռուսաստանցիների կողմից իհարկե անհրաժեշտ է մեր վաճառականների համար, և թանկ արժե մանավանդ հայ վաճառականների համար, որոնք այդ հանգամանքով առավել են օգտվում. քան թե ուրիշները։ Բայց, դժբախտաբար, վերջին տարիները ռուսաստանցիները հետզհետե սկսում են թուլացնել։ Իրանց հավասար դեպի կովկասցիները, շնորհիվ մեր մի քանի վաճառականների, այն էլ գրեթե բացառապես հայերի անազնվության։ Մի քանի տարիներ շարունակ Ռուսաստանից ապառիկ ապրանքներ բերելով Կովկաս, հայ վաճառականը կանոնավորապես վճարում է ամենայն տարի իր պարտքերը մինչև այն ժամանակ, երբ նա արդեն լիովին համոզեցնում է ռուսաստանցիներին իր ազնվության մեջ և տակավին գրավում նրանց հավատը։

Այդ ժամանակ հայ վաճառականի ագահության կապանքները բոլորովին թուլանում են, և նա, մի տարի ևս կապելով մեծ գումարի ապրանք, տեղափոխելով նրան իր հայրենիքը, հանկարծ հրատարակում է իրան պարտատերի առաջ սնանկացած և՝ իր բոլոր կայքը գրելով մի որևէ մոտ ազգականի կամ բարեկամի անունով, առաջարկում է կրեդիտորներին բավականանալ մի ռուբլու տեղ 10 կամ 20 կոպեկով, կամ թե չէ բոլորովին հրաժարվում է նրանց վճարելուց։ Այդպիսի դեպքեր շատ են պատահել և միշտ գրեթե անոգները եղել են հայ վաճառականներ, ինչպես անցյալ տարիները մի ժամանակ արին՝ Բալասի Միրզաբեկյան, Ստեփանոս Թառայան, Աշուղյաններ և ուրիշ շատերը, որոնց անունները չպիտի հասարակությունից ծածկվեն։ Բայց այս քանի օրերս մի այդպիսի քաջագործություն արավ մի ինչ-որ ղարաբաղցի Հ․ Պ-յան անունով վաճառական, որը այս րոպեիս Բաքվի հասարակության հետաքրքրության առարկան է դառել։

Գարնանը, Մոսկվայում հավաքելով մոտ 400 հազարի ապրանք և տեղափոխելով այն Բաքու, Պ․-ն գնում է Նիժնի-Նովգորոդյան տոնավաճառը և, այստեղ հրավիրելով