գործարանատերերը և հանքատերերը, մանավանդ նրանցից գլխավորները, փոխանակ լրջմտորեն քննադատելու հայ լրագրի խելացի դատողությունը, սկսեցին զանազան երեխայական ծաղրածությունների ենթարկել նրան և, որքան մտաբերում են մի քանիսը, մինչև անգամ կամենում էին լրագրության միջոցով ևս հերքել նրան, հիմնվելով այն թույլ և տակավին ծիծաղաշարժ փաստի վրա, թե հայերը, իրանց պատմության սկզբից վաճառականության մեջ լինելով ճարպիկ, գործունյա, խոհեմ և այլն, միշտ աջողությամբ են մրցել օտարազգիների հետ, ուրեմն հետևաբար նավթային արդյունաբերության մեջ էլ նրանք երբեք չեն հաղթվի ոչ եվրոպացիներից և ոչ էլ ուրիշներից, քանի որ նրանք կրում են իրանց վրա «հայ» անունը։ Այդպես կամ գրեթե այդպես էին դատում այդ ժամանակ մեր պատվելի «վաճառականները» իհարկե, չկարողանալով ըմբռնել այն հասարակ միտքը, թե «վաճառականություն» և «արդյունաբերություն»— սրանք երկու միմյանցից տարբեր ֆակտորներ են տնտեսականության մեջ։ Իբրև հայի վաճառականական հանճարի օրինակներ, հայ գործարանատերերը և հանքատերերը ցույց էին տալիս իրանց վրա, թե մի տասնյակ տարի սրանից առաջ աղքատության մեջ տնքում էին, իսկ այժմ լողում են անհամար հարստության մեջ՝ շնորհք իրանց սեփական խոհեմության, ճարպըկության, գործունեության և չգիտեմ էլ ինչ ուրիշ երևելի հատկությունների։ «Նայիր և տես թե ես ի՞նչ էի տասներկու տարի սրանից առաջ և ես ի՞նչ եմ այժմ», — գոռում էր իմ այդ ժամանակվա պրինցիպալը, հպարտ հայացքը դարձնելով իրան սենյակի շքեղ զարդարանքի վրա և շպրտելով խեղճ «Մշակ»-ի անմեղ թերթը սենյակի անկյունը։ Կարո՞ղ էիր արդյոք, սիրելի ընթերցող, այդ տաք գլուխը համոզել, թե հայը վաճառականության մեջ այն ժամանակն է հաղթող հանդիսանում, երբ գործ ունի իրանից թույլ և տգետ ազգաբնակության հետ, իսկ երբ նա այդ ասպարիզում հանդիպում է գիտության զենքով զինվորված եվրոպացի վաճառականին կամ արդյունաբերողին, այն ժամանակ հայի լոկ բնական վաճառականական հանճարը, եթե հիրավի նա կա, անկարող է լինում՝ մրցել գիտության հետ։ Կարո՞ղ էիր արդյոք, ընթերցող, հավատացնել
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/357
Այս էջը սրբագրված է