որ Բաքվի Հայերին հարստացնողը եղել է ոչ թե նրանց հանճարը, այլ բարեհաջող հանգամանքները, այսինքն այն, որ սրանից դեռ մի տասանյակ տարի առաջ Բաքվի անունը խորխորատի մեջ լինելով հայտնի չէր ոչ միայն եվրոպացիներին, այլև ռուսաստանցիներին, քանի որ սրանք չգիտեին, թե Անդրկովկասի այդ աննշան անկյունում երկիրը պարունակում է իր մեջ անհուն հարստություններ։ Ուրեմն քանի որ Բաքուն, անհայտության մեջ էր, հայտնի բան է, որ նավթային արդյունաբերությունը. պիտի մնար միայն տեղացիների ձեռքում, որոնց թվում առաջին տեղն էին բռնում, հայերը։ Պարզ է, որ այնպիսի հանգամանքներում, երբ մի կողմից բնությունը ինքնին առատորեն դուրս էր հոսում անթիվ հարստություններ, իսկ մյուս կողմից չկային ավելի զորեղ մրցողներ, հայերին էր մնում կատարել առաջնական դեր նավթային արդյանաթերության մեջ։ Մեզ բոլորովին չէ զարմացնում այն հանգամանքը, թե այդ ժամանակվա դերձակ Մաթոսը այժմ աղա Մատվեյ Իվանիչ է դառել։ Նրա համար այդ ժամանակ հեշտ էր ձեռք բերել մի հասարակ հիսուն փութ տեղավորվող կաթսա (куб), դնելով նրան բաց օդի տակ, այդպիսով «գործարանատեր» տերմինը ստանալով, օրական քսան կամ երեսուն փութ ֆոտոգեն պատրաստել և ամենայն մի փութից 50 կամ 60 կոպեկ զուտ արդյունք ստանալ, կամ Բալախանիի և Սարունչու հողերից մի կտոր ամենաչնչին գումարով ձեռք բերել, տասը կամ տասնհինգ սաժեն հոր փորել և այնտեղից մարդու կամ ձիու ուժով օրական մի քանի հարյուր փութ սև նավթ դուրս հանել, որը այդ ժամանակ ծախսվում էր 20—40 կոպեկով մի փութը։ Կրկնում ենք, մեզ այդ տակավին չէ զարմացնում, որովհետև այստեղ ոչ հայի հանճարն էր գործ տեսնում և ոչ էլ նրա ճարպկությունը, այլ բնության պարգևած աջող հանգամանքները. պետք է կույր լիներ հայը, որ չշահվեր, գոնե ամենահառարակ միջոցով, իրան շրջապատող երկրի արդյունքով, քանի որ բնությունը ինրն էր հրավիրում։ Բայց մի՞թե Բաքվի անհայտության
Այդ միջոցը դեռ մինչև որս էլ գօրծ են ածում շատ հանքահորերում հայերը ու թուրքերը, իսկ մեծամասնությունը նավթը հորերից հանում են շոգեմեքենայի (поровых) ուժով։