ժամանակ միայն հայերն են կարողացել Հայտարարություններ գրել նավթային արդյունաբերության միջոցով, չէ որ հայտնի են շատ թուրք հարուստներ, որոնք տասն կամ տասնուհինգ տարի սրանից առաջ հասարակ սայլապաններ, ծառաներ և մշակներ են եղել։
Ի՞նչն էր նպաստում արդյոք սրանց հարստանալուն գիտությո՞ւնը, հանճա՞րը, թե՞ կույր բնությունը, թե՞ աջող պայմանները։ Կասկած չկա, որ վերջինները։ Բայց մտածո՞ւմ էին արդյոք տեղացիները, թե կգա ժամանակ, երբ այդ պայմանները կփոխվեն, երբ Բաքուն, դուրս գալով անհայտությունից, մագնիսի զորությունով կքաշե դեպի ինքը սառն հյուսիսից, լուսավորյալ Շվեդիայի խորքերից, զորեղ կապիտալով և մտավոր ուժով զինվորված Նոբելին, որը այսօր շատ իրավացի կերպով, ամեհի գազանի նման սիստեմատիկաբար լափում է թույլ և անզոր տեղացի գործարանատերերին ու հանքատերերին։ Մտածո՞ւմ էին արդյոք հայերը, թե կգա ժամանակ, երբ այդ միևնույն Նոբելը, որի միակ անունը այսօր սարսափով են արտասանում նրանք, գիտությունով և ոչ թե կուրորեն, կաշխատե որքան կարելի է շատ հարստահարել իրանց երկրի բերքերը։
Նրանք այդ բոլորի վրա ոչ թե միայն չէին մտածում, այլ կարծես թե, մի կույր համոզմամբ, հավատացած էին, որ նավթային արդյունաբերությունը միշտ միևնույն նահապետական դրության մեջ կմնա։
Դիմենք փաստերի։
Ամենից առաջ Բաքվի հանքերը հարստահարողը եղել է հայ, այն է՝ կովկասցի նշանավոր կապիտալիստ Միրզոևը։ Սա միակ մոնոպոլիստն է եղել նավթային արդյունաբերության մեջ, սկսած այն Ժամանակից, երբ Բալախանի-Սաբունչյան նավթահողերը գտնվելով տերության ձեռքում, կապալով տրվելիս են եղել։ Այդ այն ժամանակ էր եղել, երբ Նորելիի անունն անգամ չկար, երբ ամենայն միջոցներ թաց են եղել Միրզոևի առաջ՝ բոլոր նավթային հանքերը հարստահարելու։ Մի խոսքով, նա եղել է միակ տեր ու թագավոր բոլոր հանքերի, նույնպես նա է շինել առաջին ֆոտոգեն-գործարանը, Բաքվի ամենալավ տեղում։ Բայց նայեցեք այժմ,