Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/362

Այս էջը սրբագրված է

այդ թիվը բազմապատկելով 24 կոպեկի վրա` կստանանք 81 կ. միայն տակառի ճանապարհածախս, որ ավելացնում է ամենայն մեկ փութ ֆոտոգենի ֆրախտը մոտավորապես 4,1/5 կոպեկով։ Այդ երկու ավելորդ, այն է 64,1/5 կոպ․ ծախսից, որ առաջ է գալիս տակառներ գնելուց և նրանց համար ճանապարհածախս վճարելուց, իհարկե, ազատ է Նոբելի սիստեման։

Երկրորդ, որ տակառների մեջ տանելու ժամանակ, նամանավանդ ամառը, տաքի զորությունից, նրանց միջից դուրս է հոսում ֆոտոգենի մեծ քանակություն։ Այս տարի ֆոտոգենի կաթումն (течь) համեմատաբար շատ սաստիկ է եղել տակառների վատության պատճառով, այնքան սաստիկ, որ շոգենավերից մեկում, ինչպես․ ես տեսա իմ աչքով, մի ֆուտ խորությամբ ֆոտոգեն էր մնացել տակառների միջից հոսած։

Սակայն միայն սրանով չէ գերազանցում Նոբելը մնացյալ գործարանատերերից։ Նրա ֆիրմը այնքան հեղինակություն է ստացել Ռուսաստանում, որ նրա ֆոտոգենը միշտ 10-15 կոպեկով ուրիշներից թանկ է ծախսվում։ Այստեղ դեր է խաղում իհարկե ֆոտոգենի հատկությունը, որը հեղալից նավերով տանելու ժամանակ չէ փչանում, մինչդեռ տակառներով տանելիս ֆոտոգենի գույնը բնականից երկուպատիկ մթնում է։ Բացի վերջինից, նույնիսկ գործարանում Նոբելը ֆոտոգենը շատ զգուշությամբ է պատրաստել տարիս, թեորիապես զարգացած և գործնականապես հմուտ քիմիկոսների ձեռքով։ Դեռ մինչև օրս գրեթե բոլր երկրորդական գործարաններում քիմիկոսների դերը կատարում են զանազան տգետ գործակատարներ և մինչև անգամ հասարակ բանվորներ, որոնք իհարկե շատ քիչ կամ միանգամայն հասկացողություն չունեն իրանց կատարած գործի մեջ։ Հիրավի սրանից մի քանի տարի առաջ Ռուսաստանում գնողները ուշադրություն չէին դարձնում ֆոտոգենի հասրկաթյան վրա, նրանք գլխավորապես գներին էին նայում, և ով էժան էր ծախում, իհարկե, նրանից էին առնում։ Բայց այժմ այդպես չէ․ գնողների ամենաառաջին պահանջներն են ֆոտոգենի իստակությունը և անվտանգավորությունը։ Վերջինը կախված է նրանից, թե ֆոտոգենը տաքության քանի աստիճաններում կարող է