Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/365

Այս էջը սրբագրված է

և կասկած չկա, որ տարեցտարի նա կավելացնի իր արտադրությունը մինչև այն աստիճան, որ կարողանա բոլոր պահանջներին բավականություն տալ, այնուհետև էլ մնացեք բարյավ, դուք բոլոր մանր և երկրորդական գործարաններ, այնուհետև էլ մի՛ կարծեք, որ մի ֆունտ անգամ ֆոտոգեն ծախել կարողանաք Ռուսաստանում, քանի որ դուք այժմյանից չեք աշխատի միանալ և կազմել մի ուժեղ ֆիրմա, գործածելով ձեր բոլոր միավորված թե՛ մտավոր և թե նյութական ուժերը՝ մաքառել ձեր միակ աշխատանքի աղբյուրին սպառնացող վտանգների դեմ։ Եթե դուք ձեր հույսը դրել եք նոր շինվող Բաքու―Թիֆլիսյան երկաթուղու վրա, որը կարծում եք, թե բացվելուց ետ միջոց կունենաք նավթային մթերքների համար գտնել նոր վաճառատեղ Թիֆլիսից այն կողմերը, Տաճկաստանի խորքերում, Գաղղիայում և արտասահմանի զանազան տեղերում,— կրկնում ենք, եթե ձեր փրկության միակ հույսը սրանում եք գտնում, դուք չարաչար սխալվում եք, որովհետև այստեղ ևս ձեր ամեն մեկի ուժերը առանձնապես չեն կարող դիմանալ խոշոր ֆիրմերի զորության դեմ։ Բաքու—Թիֆլիսյան երկաթուղին պատրաստվելուց ետ Նոբելի և թե վերոհիշյալ երկու ֆիրմերի համար դժվար չի լինի ձեռք բերել, ինչպես Ռուսաստանում ունեն հեղալից վագոններ, և ոչնչացնել տակառներով տանելու սիստեման։ Ծիծաղելի կլիներ կարծել, թե ձեզանից ամեն մեկը առանձնապես կարող կլինի անել այն, ինչ անշուշտ կանեն Նոբելը և մյուս երկու ֆիրմերը։ Ոչ ձեր մտավոր ուժը և ոչ էլ աննշան կապիտալը կարող են դիմանալ այս հանգամանքում, այլ միայն մի բան, որը այսօրվանից պետք է լինի ձեր դեվիզը, ձեր փրկության միակ հույսը, այն է՝ «միություն»։ Ահա ինչը կարող է ձեզ կլանվելուց ազատ պահել։ Իզուր եք դուք հուսահատվում, «հուսահատությունը փոքրոգության նշան է», ասում է ժողովըրդական իմաստությունը։ Մենք տեսնում ենք, որ ձեզանից շատերը հիմիկվանից աշխատում են փոքր առ փոքր հեռանալ նավթային արդյունաբերության պարապմունքից, այդ ևս հիմարություն է, քանի որ կա փրկության ճանապարհ, այն է՝ ձեր բոլորի միությունը (сазюз) Եթե դուքё բոլոր մանր և երկրորդական գործարանատերեր, հավաքվելով միասին